Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»

27 Մարտի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարման տարիներին միշտ էլ «ժողովրդից թալանվածը վերադարձնելու» թեման եղել է հանրային քննարկման օրակարգի թեժ կետերից մեկը։ ՔՊ-ի ղեկավարն անընդմեջ հայտարարում է, թե ժողովուրդն իրեն իշխանության է բերել, որպեսզի ժողովրդից վերցվածը վերադարձնի։ 2019 թվականին նա անգամ հայտարարում էր, թե «ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու», իսկ մարդիկ էլ մեծ ոգևորությամբ ծափահարում էին և սպասում, թե երբ է իրենց «փրկիչը» վերադարձնելու «իրենց պատկանող» գումարներն ու ունեցվածքը, երբ են դրանք մտնելու իրենց գրպանները: Ընթացքում նույնիսկ մի շարք քրեական գործեր հարուցվեցին, ճոխ թվեր հայտարարվեցին, և ոմանց թվում էր, թե իսկապես պետությանը խոշոր գույք ու միջոցներ են վերադարձվելու: Այնինչ, ժամանակի ընթացքում գործերից շատերը կարճվում էին, կամ չնչին միջոցներ էին վերադարձվում պետությանը՝ ի համեմատություն հայտարարվածի։

Այդպես հանրությունը որոշ ժամանակ կերակրվեց աղմուկով, բայց, ի վերջո, մարդիկ սկսեցին հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։ Ոչ բոլորը, իհարկե, բայց մեծամասնությունը հասկացավ: Ուստի, Փաշինյանը որոշեց խաղարկել թեման՝ մանիպուլ յացիան փորձելով ծածկել նոր մանիպուլ յացիայով և հայտարարելով, թե ապօրինի գույքի վերադարձի թեմայով իրենք իսկապես թերացել են, բայց հիմա արդեն օրենսդրական մեխանիզմներ են ստեղծել դրա համար ու սկսելու են անցնել գործի։ Ու նա սկսեց անգամ իր սոցցանցի էջում ժամանակ առ ժամանակ ներկայացնել, թե ինչ գույքեր կամ միջոցներ են վերադարձրել։ Իսկ ինչի՞ մասին է խոսքը. հնամաշ ինչ-որ մեքենայի, ծիծաղելի հողակտորի, փոքրիկ բնակարանի կամ տարածքի մասին, որն առաջացնում է հանրության մեծ մասի առնվազն քմծիծաղը կամ ծաղրը։

Ընդ որում, Փաշինյանն այս թեման առանձնահատուկ «թարմացնում» է ընտրական գործընթացներին զուգահեռ։ Օրինակ՝ Գյումրու քաղաքապետի ընտրությունների ֆոնին նա դարձյալ սկսեց պտտել հնամաշ «սկավառակը»՝ «թալանի», «Ռենջ Ռովեր առ Ռենջ Ռովեր»-ի, «Յաշիկ առ Յաշիկ»-ի, կամ, ինչպես սոցցանցային օգտատերերն են կատակում, «քաբաբ առ քաբաբի» մասին։ Պարզ է, որ հաջորդ տարի կայանալիք (եթե արտահերթ չլինի) խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը գույներն ավելի է խտացնելու, ասենք՝ «դղյակ առ դղյակ» վերադարձնելու ծիրում։

Իսկ իրականում, ընդհանուր առմամբ, ինչքա՞ն միջոցներ են, օրինակ՝ այս տարի վերադարձվել պետությանը։ Պաշտոնական տեղեկության համաձայն, դատախազությունը 2,5 ամսվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դրամի գույք է վերադարձրել պետությանն ու համայնքներին, մոտ 1 միլիարդ դրամի էլ բավարարված հայցեր կան։ Այսինքն, ընդհանուր կազմում է 1,5 մլրդ դրամ, որը շատ չնչին գումար է՝ ի համեմատություն Փաշինյանի ներկայացրած (ընդ որում, ոչ միայն 2018 թվականից հետո, այլև դրանից առաջ) կամ մարդկանց պատկերացրած «թալանի» չափերի։ Ավելին, դա չնչին գումար է՝ նույնիսկ համեմատած հենց միայն Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի խայտառակ ծախսերի: Բայց ամեն ինչ հերթով:

Նախ՝ մեծ հարց է, թե պետությանը վերադարձված հողակտորներն ու գույքերը ինչպես ու ինչ գնով կվաճառվեն, քանի որ կարող է պարզվել, որ դրանք ավելի ցածր շուկայական գին ունեն, քան այն չափը, ինչ ներկայացվում է։ Մեկ այլ հարց է, որ եթե վաճառվելու է, ապա արդյո՞ք տվ յալ գնորդի կողմից վճարվող ֆինանսական միջոցներն ազնիվ ճանապարհով են ձեռք բերվել։ Թե՞ հաջորդ իշխանության օրոք կարող է պարզվել, դրանք նորից «ապօրինի գույք» են: Միևնույն ժամանակ կասկածներ կան հանրության մեջ, որ այդ գնորդները հիմնականում իշխանամերձ շրջանակներից են։ Այսինքն, կա մտահոգություն, որ գործ ունենք ոչ թե ապօրինի գույքի վերադարձի, այլ պարզապես ունեցվածքի վերաբաշխման հետ:

Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա վերջինս որևէ կապ չունի այդ գույքերի կամ գումարների վերադարձի հետ։ Եթե այդքան թափով հետ են բերում, ապա ինչո՞ւ դրա հաշվին գոնե մի քիչ չեն բարձրացնում թոշակները, ինչո՞ւ ՀՀ որևէ քաղաքացի, քպականներից բացի, իր կյանքի, կենսամակարդակի բարելավում չի զգում, այլ ընդհակառակը։

Փոխարենը լիարժեքորեն օգտվում են իշխանավորները։ Բարձր աշխատավարձեր, ահռելի պարգևավճարներ, անիմաստ, բայց ճոխ գործուղումներ, շռայլ ծախսեր. ահա թե ում կյանքն է բարելավվել: Ու ոչ միայն «վերադարձրածի» հաշվին, որովհետև վերադարձված խել քը գլխին ոչինչ չկա էլ: Այսինքն, նրանք չեն էլ կարող վերադարձնել, նրանք միայն հանձնում են…

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...