Գյումրիում մարտի 30-ին գործելու է 82 ընտրատեղամաս

26 Մարտի, 2025

Մարտի 30-ին Գյումրիի արտահերթ ընտրությունների անցկացման համար գործելու է 82 ընտրատեղամաս: Այս տարի միայն մեկ տեղամասի հասցե է փոխվել:

«Տեղամասերից միայն մեկի՝ 31/18 ընտրատեղամասի հասցեն է փոփոխվել՝ ընտրատեղամասը գտնվում էր Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոցում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ինչի պատճառով  նշված ընտրատեղամասը տեղափոխվելու է Գործարանային փողոց 8/6 հասցե»,-«Արմենպրես»-ին նշեց թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ ընտրողները տեղամասերի գտնվելու հասցեները կարող են գտնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում:

Անդրադառնալով տեղամասերի մատչելիությանը՝ Տիգրան Ղազարյանը  նշեց, որ դրանցից միայն 15 տոկոսն է հարմարավետ հատուկ կարիք ունեցող անձանց համար:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է «Մատչելի քարտեզ» հարթակը, որտեղ հենաշարժական և տեսողական խնդիրներ ունեցող ընտրողները կարող էին ընտրել իրենց հարմար ընտրատեղամասերը և մինչև սահմանված ժամկետում իրենց հաշվառումը տեղափոխել մատչելի և հարմար տեղամաս։

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։

Նմանատիպ նյութեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման...

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ...

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, որոնց համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի արձագանքել Երևանի դիմումներին։ Զախարովան այս մասին...

Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես՝ դու ես արել. uպանության գործով մեղադրյալ

Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես՝ դու ես արել. uպանության գործով մեղադրյալ

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում մեղադրյալներից  Գևորգ Հարությունյանը հայտարարեց, որ իրեն սպառնացել են՝ «եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել», գրում է Panorama.am-ը։ Հիշեցնենք՝ մեղադրյալ Գևորգ...

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել․ մանրամասներ

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել․ մանրամասներ

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ղեկավարները մտքեր են...