150 հազար մարդու խախտված իրավունքների վրա կառուցված խաղաղությունն անարդյունավետ է. Արցախի ՄԻՊ

25 Մարտի, 2025

Արցախի ժողովրդի  հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն անառարկելի է և անօտարելի: Այս մասին տեսաուղերձում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Բռնի տեղահանությանը հաջորդած մեկուկես տարվա ընթացքում այն իր ամրագրումն է ստացել ինչպես միջազգային դատական ատյանների, այնպես էլ՝ միջազգային քաղաքական մակարդակում: Իրավունքը մնում է թղթի վրա, եթե բացակայում է այն պաշտպանելու հանձնառությունը:

Միջազգային հարթակներում այս ուղղությամբ տարվող աշխատանքները պարտադիր կերպով պետք է զուգորդվեն ՀՀ-ի կողմից այս հարցը բանակցային գործընթացի օրակարգում ներառելու հրամայականով:

Դա է հուշում հակամարտության տրամաբանությունը, պատմությունը և Արցախի ժողովրդի  իրավունքների պաշտպանության հարցում ՀՀ-ի ստանձնած պատասխանատվությունն ու պարտավորությունը:

150 հազար մարդու խախտված իրավունքների վրա կառուցված խաղաղությունն  անարդյունավետ է, անարդար և անիրագործելի:

Մարտի 29-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Ազատության հրապարակում մենք պետք է միասնաբար կանգնենք, վերահաստատենք հայրենիք վերադառնալու մեր ցանկությունը և պահանջենք ՀՀ-ից և միջազգային հանրությունից պատշաճ քայլեր ձեռնարկել մեր խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր

Հայ դատը բովանդակ հայ ժողովրդի արդարության դատն է․ Իշխան Սաղաթելյան

  «Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի հերթական խորհրդաժողովը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններին զուգահեռ Հայաստանի իշխանությունները բացահայտ և անթաքույց հարձակում են սկսել Հայ դատի...

«Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը

«Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը

Վրաստան-Ռուսաստան սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետը վերսկսել է բնականոն աշխատանքը՝ Դևդորակի կիրճում տարերային աղետի վտանգի վերացումից հետո։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Ավելի վաղ վաղ նախազգուշացման համակարգը գործարկել էր ազդանշան, ինչից հետո անվտանգ գոտի...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Սեպտեմբերի 25-ից սկսած արևադարձային տաք օդի ալիքը աստիճանաբար կնահանջի, իսկ սեպտեմբերի 28-ից այն իր տեղը կզիջի արևմուտքից ներթափանցեղ տեղումնաբեր ցիկլոնին։ Սեպտեմբերի 25-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի մոտ 5-7 աստիճանով, հանրապետության...

Հազիվ թե լինի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանը գիրկն է առել Փեզեշկիանի նվիրած գիրքը. Հակոբ Բադալյան

Հազիվ թե լինի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանը գիրկն է առել Փեզեշկիանի նվիրած գիրքը. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «ՄԱԿ ԳԱ շրջանակում երկկողմ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին գիրք նվիրեցին նաև 2024 թվականի սեպտեմբերին՝ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին նվիրեց իր հեղինակած գիրքը, որը ավելի արդար աշխարհ ունենալու...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողով

Մեկնարկել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցում են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների...