Թուրքիայում բողոքի ակցիաները շարունակվում են․ Բախումներ են եղել ընդդիմության և ոստիկանական ուժերի միջև

24 Մարտի, 2025

Թուրքիայում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ ցույցերը քաոս են առաջացրել երկրի տարբեր քաղաքներում:

Չնայած անվտանգության խիստ միջոցառումներին և ցուցարարներին ճնշելու կոշտ մեթոդներին, բնակիչները դուրս են եկել փողոցներ: Ըստ որոշ աղբյուրների՝ իշխանությունները սպառնացել են ԶԼՄ-ներին զրկել արտոնագրից, եթե նրանք լուսաբանեն Էրդողանի դեմ բողոքի ակցիաները։

Էրդողանն ու իշխող թիմը շատ լավ են հասկանում մեդիայի կարևորությունը և վերջին տասնամյակում հետևողական աշխատել են, որպեսզի թուրքական մեդիա-դաշտը լինի հնարավորինս վերահսկողության տակ (զլմ-ների շուրջ 2/3-ը իշխանության ուղիղ կամ անուղղակի վերահսկողության ներքո է): Այս մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Ողջ գիշեր Թուրքիայի ամենատարբեր բնակավայրերում բախումներ են եղել ընդդիմության և ոստիկանական ուժերի միջև: Առաջիկա օրերին իրավիճակը շարունակելու է լարված մնալ:

Մեկ այլ հետաքրքիր դրվագ. հեռուստառադիոյի ոլորտում մոնիթորինգ կատարող պետական մարմինը` RTÜK-ը, որը փաստացի թուրքական մեդիայի գլխավոր գրաքննիչ գերատեսչությունն է, կարգադրել է երկրի խոշորագույն հեռուստաընկերություններին չցուցադրել բողոքի ցույցերը»,- գրում է նա՝ թուրքական դրությունը համեմատելով հայաստանյան ներկայիս վիճակին, երբ օրերս Բաքվում հայ գերիներին խոշտանգումների ու շինծու դատավարության մասին մեր հարկերի հաշվին աշխատող Հանրային հեռուստաընկերությունը (Առաջին ալիք) ոչ մի րոպե լուր չէր թողարկել, իսկ եղած անդրադարձերն էլ գրեթե աննկատ էին իշխող խմբավորման քարոզարշավի լուսաբանման համեմատ:

Հիշեցնենք, որ Ստամբուլում բողոքի ակցիաներ են սկսվել քաղաքապետ Էքրեմ Իմամօզլուի ձերբակալությունից հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել է կոռուպցիայի, խարդախության ու ահաբեկիչների հետ համագործակցելու համար։ Իմամօղլուն համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը հաջորդ ընտրություններում:

 

Նմանատիպ նյութեր

Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը. «Հրապարակ»

Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սյունիքի զորամասերից մեկում ամիսներ առաջ ժամկետային զինծառայողի նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել, որը, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, դուրս է եկել նաև իրավապահների տեսադաշտ։ Մեզ պատմեցին, որ զորամասի մայոր Վահե Աբրահամյանը ֆիզիկական...

Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է. Փեզեշքիան

Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է. Փեզեշքիան

ԱՄՆ գործողությունների պատճառով Իրանի առևտրաշրջանառությունը նվազել է 25-35%-ով, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք տեսել ենք 25-35% անկում։ Մեր արտահանումը նվազել է, իսկ ներմուծումը՝ ավելի», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել IRNA-ն։ Իրանի նախագահը...

Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանքը. իշխանությունը փորձում է չեզոքացնել համախմբման առաջնորդին․ Նարեկ Մանթաշյան

Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանքը. իշխանությունը փորձում է չեզոքացնել համախմբման առաջնորդին․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանքը. թալան չկա, կա քաղաքական առևտուր․ 8 տարի շարունակ «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին խոսող իշխանությունն այսօր դիմում է ծայրահեղ քայլի, որովհետև նրա առջև...

ՌԴ-ն արձագանքել է Երևանից հնչող մեղադրանքներին

ՌԴ-ն արձագանքել է Երևանից հնչող մեղադրանքներին

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշակի կատեգորիաների ռուսական շուկա մատակարարման դեմ ենթադրյալ պատժամիջոցների մասին հայկական հայտարարությունները...

Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը․ Րաֆֆի Ասլանյան

Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Գիշերը գլուխը բարձին դնելիս ևս մեկ անգամ վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը, հենց այս մարդը, լուսանկարի ոչ մի մոնտաժ կամ արհեստականացում չկա։ Խղճում եմ այն...