Անդրանիկ Քոչարյանը ձախողել է երկու հանձնաժողովների աշխատանքները. «Ժողովուրդ»

21 Մարտի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խախտում է ԱԺ կանոնակարգ օրենքը, որի վրա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աչք է փակում:

Համաձայն ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի, 1-ին մասի՝ «Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը»:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ԱԺ կանոնակարգ օրենքը, 1-ին կետում արձանագրեց, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է «Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար»: Հանձնաժողովի գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ: Օրենսդիրը նախատեսում է նաեւ, թե երբ է ավարտվում հանձնաժողովի եզրակացությունը. «Ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են նրա գործունեության ժամկետն ավարտվելու կամ լուծարվելու դեպքում»:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության ժամկետն առաջին անգամ 2022 թվականի սեպտեմբերին է երկարաձգվել՝ 6 ամսով, երկրորդ անգամ 2023 թվականի մայիսի 3-ի նիստում՝ 6 ամսով՝ մինչեւ նոյեմբերի 3-ը։ Որպես երկարաձգման հիմնավորում, որն ի դեպ Կանոնակարգով նախատեսված չէ, ԱԺ-ն պարզաբանել է՝ «ամռանը պատգամավորները գտնվել են իրենց հասանելիք արձակուրդներում, եւ հանձնաժողովը փաստացի չի գործել իր ամբողջական կազմով, ուստի վերոնշյալ ժամանակահատվածների հաշվանցմամբ հանձնաժողովի լիազորությունները ավարտվելու են 2023թ. դեկտեմբերին՝ ԱԺ համապատասխան նիստում, հանձնաժողովի զեկույցի քննարկումն ավարտելու պահին»:

2023 թվականի դեկտեմբերից այդ հանձնաժողովն արդեն չի գործում, հետեւաբար չի կարող ներկայացնել նաեւ զեկույց:

Իսկ ինչո՞ւ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այս կոպիտ օրինախախտման վրա աչք փակում շուրջ 2 տարի: Մենք դիմեցինք Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակին այս հարցով. վերջինս հորդորեց գրավոր հարցում ուղարկել:
Հիշեցնենք, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներն էլ ձախողեց Քոչարյանը, խախտեց ժամկետները, ԱԺ դռնփակ նիստում ինչ-որ բաներ ներկայացրեց, եւ հանրությունն այդպես էլ չիմացավ, թե ինչ հանգամանքներ է ուսումնասիրել ու պարզել քննիչ հանձնաժողովը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...