Սա է «Իրական Հայաստանի» իրական պատկերը. Ստեփան Դանիելյան

20 Մարտի, 2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Ինչ է նշանակում միակողմանի կերպով միջպետական համաձայնագրի ստորագրումը

Մինչև այդ հարցին գալը, հասկանանք, թե ինչ է կատարվում:

— Ադրբեջանի նախագահն ասում է, որ Հայաստանի ղեկավարությանը Օ-ական վստահություն ունի, այսինքն, բոլոր խոստումները խախտում է:

— Միաժամանակ Ադրբեջանը զորաշարժեր է սկսել Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում և հայտարարում է, որ Հայաստանը կրակում է Ադրբեջանի ուղղությամբ:

— Հայաստանի այս պահի ղեկավարը մինչ այդ ասում էր, որ սահմազատման գործընթացը շարունակվելու է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում, այսինքն Տավուշում, նաև՝ Երևան-Թբիլիսի ճանապարհի հարող հատվածում: Այսինքն Ադրբեջանին խոստացել է, նոր զիջումներ կատարել:

— Այս պահին հրապարակավ հրաման է տվել, որ հայկական բանակը որևէ դեպքում, ենթադրվում է առանց հրամանի, զենք չի կիրառի:

Եթե այս ամենը համադրենք, ապա միակ եզրակացությունն այն է, որ Հայաստանի ղեկավար կոչվածն Ադրբեջանին խոստացել է նոր տարածքներ զիջել, սակայն վախենում է նոր տարածքների զիջման վերաբերյալ ևս մեկ անգամ թուղթ ստորագրել, բայց, չի դիմադրի, եթե Ադրբեջանը զորք մտցնի հիշյալ տարածքներում և որպես փաստ դրանք իր տարածքը հայտարարի, ինչպես մինչ այդ պայմանավորված կերպով նման կերպ վարվել են:

Հիմա գանք միակողմանի կերպով այդ 17 կետերի ստորագրմանը: Դա ոչինչ էլ չի նշանակում, ցանկացած համաձայնագիր առնվազն երկու կողմի ստորագրություն պետք է լինի, հակառակ դեպքում դա կոչվում է դեկլարացիա: Դրանով ցանկանում է ինքն իրեն արդարացնել. «Դե ամեն ինչ արեցի, բա կռիվ եք ուզում»:

Այսպես կոչված գործող վարչապետն, իրավիճակից դուրս գալու համար, իրեն, ինչպես հայտնի ձայնագրության մեջ, գժի տեղ է դրել, իսկ իրականում՝ մեզ:

Սա է «Իրական Հայաստանի» իրական պատկերը»:

Նմանատիպ նյութեր

Կառավարությունը եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ զեկույց է հրապարակել

Կառավարությունը եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ զեկույց է հրապարակել

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ...

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Թեև Երևանից պարբերաբար հնչում են հայտարարություններ, թե խաղաղության գործընթացը առաջ է գնում և օրեցօր ամրապնդվում է, ադրբեջանական կողմը դրսևորում է լիովին հակառակ վարքագիծ։ Փոխանակ քայլեր անելու տարածաշրջանում իրական կայունություն հաստատելու...

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդի գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանը։ Ներսիսյանը Լոռի Բերդ համայնքի ղեկավարի...

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը երեկ քննարկում էր կազմակերպել՝ «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները եւ լուծումները» թեմայով։ Հրավիրել էր արցախցիների, ՀՀ պետական գերատեսչությունների...

Ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան․ «Ժողովուրդ»

Ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է։ Այս անգամ ահազանգը Քանաքեռավանից է․ «Ժողովուրդ» օրաթերթը բնակավայրի պաշտոնական էջից տեղեկացավ, որ բնակիչներին զգուշացրել են՝ մատակարարվող ջուրն աղտոտված է, և մինչև խնդրի...