Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա․ ինչ պաշտոն են խոստացել. ArmLur.am

20 Մարտի, 2025

Կեսգիշերային SMS-ով ՀՀ Տարածքային կառավարման և Ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատված Գնել Սանոսյանը նոր աշխատանք կունենա: ArmLur.am-ի տեղեկություններով, նա Ամուլսարի հանքավայր կգործուղվի:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունն այս տարվա փետրվարի 27-ի նիստում որոշում ընդունեց այն մասին, որ մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք է տրամադրում գործադիրը Հայաստանի բանկերից` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու նպատակով։

Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգից այս գումարն ընկերությունը պետք է ներգրավի 6 ամսվա ընթացքում, վարկի մարման ժամկետը 5 տարի է։

150 միլիոն դոլարը «Լիդիան Արմենիա»-ին տրամադրելու են «Արդշինբանկ»-ը, «Ակբա բանկ»-ը, «Այդի բանկ»-ը, «Ինեկոբանկ»-ը և «Էվոկաբանկ»-ը։ Այսինքն՝ եթե հանքավայրը շահագործվի և հանկարծ Ադրբեջանի կրակոցների կամ այլ միջամտությամբ շահագործման գործընթացը խաթարվի, Կառավարությունը պետք է վճարի 150 մլն դոլարի նշած բանկերի վարկերը, որոնք ուղղված են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար:

Հիշեցնենք նաև, որ 2023-ի փետրվարին էկոնոմիկայի նախարարությունը, հանքավայրի սեփականատեր «Լիդիան Արմենիա»-ն և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել էին հուշագիր։

Դրանով սահմանված 150 մլն դոլարի փաթեթից 100 մլն-ը պետք է տրամադրվեր Եվրասիական զարգացման բանկի կողմից, 50 մլիոնը՝ տեղական բանկից, ևս 100 միլիոնը պետք է ներգրավեր «Լիդիան Արմենիա»-ն։

Այս հուշագրով սահմանվում էր նաև, որ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը հանձնվում էր կառավարությանը՝ որպես նվիրատվություն։ Այս կասկածահարույց գործարքներով շահագործվելիք հանքում ՀՀ Կառավարությունն ու ՔՊ-ն կունենան ներկայացուցիչ՝ ի դեմս նախկին բնապահպան-ակտիվիստ, Ամուլսարի հանքավայրի բացման դեմ պայքարած Գնել Սանոսյանի:

Ճիշտ նույն սցենարով, ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Նարեկ Բաբայանն է աստղաբաշխական աշխատավարձով, որը ողջ կառավարությունով գաղտնի են պահում: ArmLur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Սանոսյանից, սակայն չի հաջողվել ստանալ մեկնաբանություն:

 

 

Նմանատիպ նյութեր

Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ»

Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Գագիկ Ծառուկյանին պատկանող մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները` նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթից եւ կալանավորումից հետո, ապօրինաբար առգրավվեցին: Առյուծներից մեկը տեղափոխողների անփութության, թե միտումնավոր վարքի պատճառով սատկեց:...

Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված․ «Հրապարակ»

Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված․ «Հրապարակ»

Երկրում բարեկիրթ ու միմյանց հանդեպ հարգալից մթնոլորտ ձեւավորելու առաջին շանսը բաց թողնվեց 2018 թվականի ամռանը` երբ իշխանությունն արդեն անցել էր Նիկոլ Փաշինյանին ու իր երիտասարդ թիմին եւ նրանք կարող էին ամեն ջանք գործադրել, որ ապրիլին փողոց դուրս եկած եւ...

Թաղապետն ու ստվերային թաղապետը․ «Հրապարակ»

Թաղապետն ու ստվերային թաղապետը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Արաբկիրի թաղապետարանից մեզ պատմեցին, որ այստեղ ուղղակի շունը տիրոջը չի ճանաչում․ թաղապետից բացի՝ նաեւ ստվերային թաղապետ կա, որի մերձավորները հաստատվել են թաղապետարանում։ Գործող թաղապետը, հիշեցնենք, Սուրեն Վարոսյանն է, որն այդ պաշտոնում...

Մեր գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է․ այսօր իր 61-ամյակն է նշում Սամվել Կարապետյանը

Մեր գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է․ այսօր իր 61-ամյակն է նշում Սամվել Կարապետյանը

«Նրանք փորձեցին կանգնեցնել Ձեզ, սակայն տապալվեցին: Այսօր իր 61-ամյակն է նշում Սամվել Կարապետյանը` մարդ, որը միավորեց հարյուր հազարավոր մեր հայրենակիցների: Շնորհավորում ենք, պարոն Կարապետյան»: Մեր գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է: Գրված է «Ուժեղ Հայաստան»...