Այս պայմաններում մարդիկ են ապրում ու դեռ ուզում են տնից զրկել

19 Մարտի, 2025

«Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գրասենյակը՝ Մուրացան 110/1 հասցեում գտնվող շենքը ՊՆ-ի հաշվեկշռից հանվել և տրվել է Պետգույքի կոմիտեին, որն էլ այն դրել է աճուրդի։

Շենքի բնակիչները հիմնականում զոհվածների և զինհաշմանդամների ընտանիքներ են, որոնց Պետգույքի կոմիտեն, առանց որևիցե զգուշացման, ներկայացրել է վտարման որոշում՝ պահանջելով կա՛մ լքել շենքը կա՛մ գումար հավաքել ու գնել այն աճուրդի միջոցով: Շենքն արժե 403 մլն 300 հազար դրամ:

Բնակիչները դիմել են դատարան՝ պահանջելով կասեցնել վտարման որոշումը, դատական նիստը նշանակված է մայիսին, սակայն մինչ դատական նիստը ՀԷՑ-ը հոսանքազրկել է շենքը՝ նշելով, որ նման պահանջ է ներկայացրել պետգույքի կոմիտեն:

Զոհվածների, անհետ կորածների և զինհաշմանդամների 10-նյակ ընտանիքներ 10 օր է ապրում են առանց հոսանքի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Ծառուկյան

Անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ․  «Անկախության հռչակագրի ընդունման 36-ամյակի առիթով, վստահ եմ, շատերը կխոսեն, մանավանդ հիմա, երբ հարցականի տակ է դրվում ամեն ինչ։ Բազմիցս հայտարարել եմ, որ ես դասական...

ՊՆ-ն հաստատեց. զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ՊՆ-ն հաստատեց. զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:...

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել. 24News

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել. 24News

24News-ի տեղեկություններով, բանակում` ոչ մարտական պայմաններում, քիչ առաջ ժամկետային զինծառայող է մահացել: Թե ի՞նչն է եղել պատճառը, այս պահին հայտնի չէ: ՊՆ-ից այս պահին տեղեկությունը չեն մեկնաբանում: Բանակում սպանությունների, ինքնասպանությունների և ոչ մարտական...

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա 1 զոհ և 4 վիրավոր

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա 1 զոհ և 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են «Kia Forte» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ

Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 22։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում այրվում է բնակելի տնակ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության...