2 հաշմանդամ ունեմ տանը, տուն չունեմ, թոշակը նույնիսկ դեղերին չի հերիքում. զինհաշմանդամի հարազատ

19 Մարտի, 2025

«Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գրասենյակը՝ Մուրացան 110/1 հասցեում գտնվող շենքը ՊՆ-ի հաշվեկշռից հանվել և տրվել է Պետգույքի կոմիտեին, որն էլ այն դրել է աճուրդի։

Շենքի բնակիչները հիմնականում զոհվածների և զինհաշմանդամների ընտանիքներ են, որոնց Պետգույքի կոմիտեն, առանց որևիցե զգուշացման, ներկայացրել է վտարման որոշում՝ պահանջելով կա՛մ լքել շենքը կա՛մ գումար հավաքել ու գնել այն աճուրդի միջոցով: Շենքն արժե 400 մլն 300 հազար դրամ:

Բնակիչները դիմել են դատարան՝ պահանջելով կասեցնել վտարման որոշումը, դատական նիստը նշանակված է մայիսին, սակայն մինչ դատական նիստը ՀԷՑ-ը հոսանքազրկել է շենքը՝ նշելով, որ նման պահանջ է ներկայացրել պետգույքի կոմիտեն:

Զոհվածների, անհետ կորածների և զինհաշմանդամների 10-նյակ ընտանիքներ 10 օր է ապրում են առանց հոսանքի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

ՊՆ-ն հաստատեց. զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ՊՆ-ն հաստատեց. զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:...

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել. 24News

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել. 24News

24News-ի տեղեկություններով, բանակում` ոչ մարտական պայմաններում, քիչ առաջ ժամկետային զինծառայող է մահացել: Թե ի՞նչն է եղել պատճառը, այս պահին հայտնի չէ: ՊՆ-ից այս պահին տեղեկությունը չեն մեկնաբանում: Բանակում սպանությունների, ինքնասպանությունների և ոչ մարտական...

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա 1 զոհ և 4 վիրավոր

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ կա 1 զոհ և 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են «Kia Forte» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ

Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 22։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում այրվում է բնակելի տնակ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության...

Ռաֆիկ Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն

Ռաֆիկ Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն

Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող Ռաֆիկ Ալեքսանյանը ավագ տարիքի պատանիների 65.8 կգ քաշային կարգում փայլուն ելույթ է ունեցել։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Ռաֆիկը հաղթել է...