ՊՆ-ն կրկին հերքում է տարածել

19 Մարտի, 2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Նման հայտարարություն է տարածել ՊՆ-ն ու հիշեցրել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի բնակարան

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի բնակարան

Իրավապահներն այսօր խուզարկել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանը։ Հայտնի չէ, թե ինչ քրեական վարույթի շրջանակներում է խուզարկությունը։ Մանրամասները՝ ուղիղ...

Իրավապահներն այսօր խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը

Իրավապահներն այսօր խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը

Այսօր իրավապահները ներխուժել են ՀՅԴ ՀԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի բնակարան․ քիչ առաջ հայտնի դարձավ, որ բնակարանի խուզարկությունն ավարտվել է, այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնել է Սերգեյ Հարությունյանը՝ նշելով, որ,...

Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը

Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը

Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը: «Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 93-102 կմ հատվածում երթևեկությունը դադարեցված է մինչև ժամը 18:00-ն, պատճառը վերանորոգման աշխատանքներն են»,–հայտնում է Վրաստանի ճանապարհային...