Հերթական ողբերգական դեպքը՝ «Արթիկ» ՔԿՀ-ում. բայց դուք ձեր գրաֆիկից չշեղվեք, շարունակեք ձեր քեֆերը

Մրտ 17, 2025

Հերթական ողբերգական դեպքն է գրանցվել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ): Այսօր առավոտյան կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել հերթական ազատազրկված անձը:

168.am-ի տեղեկություններով՝ վերջինս ինքնասպանություն գործելուց առաջ գրություն է թողել: Դեպքի մանրամասներին կանդրադառնանք այլ հրապարակմամբ:

Մինչ այդ հիշեցնենք, որ Ծովինար Թադևոսյանի՝ Քրեակատարողական ծառայության պետ նշանակվելուց ի վեր՝ 2.5 ամսում, սա կարծես թե ինքնասպանության 4-րդ դեպքն է քրեակատարողական հիմնարկներում: Նույն «Արթիկ» ՔԿՀ-ում ինքնասպանության դեպք էր գրանցվել նաև հունվարի 10-ին:

Նկատենք, որ իր ասուլիսի ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընկերուհու նշանակումն այդ պատասխանատու ու անչափ բարդ պաշտոնում հիմնավորել էր վերջինիս աշխատանքային ցուցանիշներով:

Հիշեցնենք, որ ՔԿԾ կենտրոնական մարմնում Ծովինար Թադևոսյանը պատասխանատու էր սոցիալ-հոգեբանական աշխատանքների համար, ու ըստ Սրբուհի Գալյանի՝ նա փայլուն է կատարել իր պարտականությունները վերասոցիալականացման հարցում:

Սակայն մինչ Ծովինար Թադևոսյանը հինգշաբթի օրն իր 4 տեղակալների, գլխավոր քարտուղարի ու Ծառայության իր ընկերուհիների հետ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի եղբոր նշանակումն էր նշում ռեստորաններից մեկում, իսկ ուրբաթ՝ գրեթե նույն կազմով, երկու օրով մեկնում Գորիս՝ հույժ կարևոր գործով, քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց վերասոցիալականացումն արտառոց ցուցանիշներ է գրանցում:

 

Նմանատիպ նյութեր

Թեհրանի Ազատության աշտարակը (Borj-e Azadi) կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Թեհրանի Ազատության աշտարակը (Borj-e Azadi) կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Իրանում ՀՀ Դեսպանատնից հայտնում են. «Հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ից Թեհրանի Ազատության աշտարակը (Borj-e Azadi) կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի...

Դավիթ Ղազինյանի արձագանքը ՀԷՑ-ի թեմայով Փաշինյանի հայտարարությանը

Դավիթ Ղազինյանի արձագանքը ՀԷՑ-ի թեմայով Փաշինյանի հայտարարությանը: «Քանի դեռ հանձնաժողովի կողմից հարուցված վարույթը չի ավարտվել կանխորոշել վարույթի ավարտը քրեորեն պատժելի արարք է: Հանձնաժողովի նախագահը թեկուզ և...

Փաշինյանի հեռացումը ազգային անվտանգության հարց է դարձել. Իշխան Սաղաթելյան

Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքն ամբողջությամբ․ Հարգելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ընկերներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության օրը։ Մեր անկախությունը և պետականությունը , մեր ազգի...

Պաշտպանելու և ամրապնդելու ենք Հայաստանի Հանրապետության Անկախությունը. Սամվել Կարապետյան

Պաշտպանելու և ամրապնդելու ենք Հայաստանի Հանրապետության Անկախությունը. Սամվել Կարապետյան

ԱԱԾ կամալանավայրից բարերար Սամվել Կարապետյանը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ։ «Շնորհավոր սեպտեմբերի 21՝ մեր գլխավոր տոնը։ Պաշտպանելու և ամրապնդելու ենք Հայաստանի Հանրապետության...

Գյումրու օրը Տաշիր բարեգործականը կհովանավորի. «Մեր ձևով շարժման» անդամ Ռուբեն Մխիթարյան

«Մեր Ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել. Նա շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության օրը և նշել, որ «Տաշիր» բարեգործական ընկերությունը կֆինանսավորի...