ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր. Սարգսյան

17 Մարտի, 2025

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

«Թրամփի՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերով խորհրդական Ուիտկոֆի անսպասելի «վայրէջքը» Բաքվում, ինչպես նաև անվտանգության հարցերով խորհրդականի վերջին գրառումը, կարծում եմ, հետևյալի մասին են.

1. Թրամփն այժմ կենտրոնացած է Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու վրա։

2. Թրամփն այժմ կենտրոնացած է Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելու կամ այլ կերպ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու վրա։

Ցանկացած այլ ֆոնային գործընթաց, որը կարող է խանգարել այս հիմնական առաջնահերթություններին, Թրամփին պետք չէ։ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր։

Հետևաբար, անհրաժեշտ է Ադրբեջանին (Թուրքիային) զերծ պահել արկածախնդրությունից և թույլ չտալ լարվածություն Հարավային Կովկասում։ Մանավանդ որ Թուրքիային անհրաժեշտ է նստել գլոբալ բանակցային սեղանի շուրջ՝ ունենալով իր խաղաքարտերը։ Ի դեպ, ռուս-ադրբեջանական լարվածությունը հենց Թուրքիայի կողմից է հրահրվում՝ նույն նպատակով։

Ինչ վերաբերում է Թրամփի թիմի ուղերձներին, որոնք վերաբերում են Հայաստանին, ապա այս հարցում հայ համայնքի, լոբբիստների և իրավապաշտպան կազմակերպությունների աշխատանքը ևս նկատելի է։ Չմոռանանք, որ Թրամփի մերձավոր շրջապատում շատ են մարդիկ, ովքեր ոչ միայն գիտեն Հայաստանի տեղը, այլև լավ կապեր ունեն համայնքի հետ և լավ են պատկերացնում Հայաստանի խնդիրները։

Այժմ Թրամփին անհրաժեշտ չէ Ռուսաստանի դեմ նոր լարվածություն ձևավորել. ընդհակառակը, նրան պետք է Ռուսաստանի աջակցությունը՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական խնդիրները լուծելու համար։ Դրա համար էլ այս պահին նա շահագրգռված չէ Ռուսաստանի դեմ նոր «ֆրոնտեր» բացելու մեջ»։

 

Նմանատիպ նյութեր

Ծեծկռտուք՝ Երևանում. ոստիկանությունը փնտրում է 28-ամյա կասկածյալին

Ծեծկռտուք՝ Երևանում. ոստիկանությունը փնտրում է 28-ամյա կասկածյալին

Սեպտեմբերի 4-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գտնվող Սիրահարների այգում ծեծի...

Բոլշևիկյան ձեր մոտեցումն է․ պետությունը խնդի՞ր է ունեցել՝ քանդենք․ Քրիստինե Վարդանյան

  «Քննարկում ենք մի թեկնածուի թեկնածություն, ով դոգմատիկ կերպով պնդում է՝ պետք է ընդունել Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը, չկա  այլ ճշմարտություն, բացի Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը մի օր ասի, որ...

Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում. «Ազատություն»

Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում. «Ազատություն»

Հայաստանցի 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, փաստում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտությունը: Գրում է «Ազատությունը»-ը: Ըստ այդմ, հայաստանցի աշակերտների...

Վեհափառն ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության ներկայացուցիչներին

Վեհափառն ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» (Churches for Middle East Peace) կազմակերպության պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց...

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են. սահմանազատման աշխատանքները կիրականացվեն հյուսիսից հարավ․ Բայրամով

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են. սահմանազատման աշխատանքները կիրականացվեն հյուսիսից հարավ․ Բայրամով

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսելով Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար...