Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում իրական խաղաղության. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

15 Մարտի, 2025

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում իրական խաղաղության՝ ի պատասխան Հայաստանի վրա պարտադրվող Ադրբեջանի միակողմանի «պայմանագրի» մասին տեղեկությունների: Հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հետևյալ հայտարարությունն է արել Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» պայմանագրի վերաբերյալ տարածվող վաղաժամ տեղեկությունների կապակցությամբ.

«Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը ձգտում է իրական խաղաղության՝ արդար և տևական խաղաղության, որը հարգում է հայ ազգի իրավունքները և ապահովում է հայերի վերադարձը Արցախ՝ ոչ թե կեղծ «խաղաղության»՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջման, որը Երևանին պարտադրվում է զենքի սպառնալիքի ներքո», հայտարարեց Համբարյանը։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, և երկու կառավարություններն էլ հայտնել են, որ պատրաստ են ստորագրելու դեռևս չբացահայտված պայմանագիրը։ Հայկական և ադրբեջանական պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ այս համաձայնագիրը նպատակ ունի պաշտոնականացնել երկու երկրների հարաբերությունները՝ անտեսելով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները, հայ ռազմագերիների անօրինական կալանավորումը և խոշտանգումները, Հայաստանի նկատմամբ շարունակվող գոյութենական սպառնալիքները, Հայաստանի սահմանադրությունը փոփոխելու պահանջները, ինչպես նաև Արցախ վերադարձի հավաքական, պաշտպանված և արժանապատիվ իրավունքի խոչընդոտումը։ 2020 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում Ադրբեջանը իրականացրեց 10-ամսյա դաժան շրջափակում, որն ավարտվեց Արցախի ցեղասպանական էթնիկ զտումով. 2023 թվականի սեպտեմբերին հարձակումներից հետո 120,000 հայ քրիստոնյաներ բռնի տեղահանվեցին իրենց պատմական հայրենիքից։

Վաղաժամ գնահատվող հայտարարության մեջ, հաշվի առնելով արդար և երկարատև խաղաղության բազմաթիվ խոչընդոտները, պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է.

«ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի ժողովուրդների համար նոր բարեկեցիկ դարաշրջանի հռչակման ժամանակն է»։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը շարունակում է հանդես գալ այնպիսի խաղաղության օգտին, որը կավելացնի Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, կպաշտպանի նրա սահմանադրական ամբողջականությունը և կապահովի Արցախի բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը դեպի իրենց պատմական հայրենիքը՝ Արցախ։

 

Նմանատիպ նյութեր

Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը երկար տարիներ ուներ հերոսների փառքի անկյուն: Դպրոցի մի պատին փակցված էին ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած տանկիստ Վահե Զաքարյանի նկարներն ու նրա մասին պատմող գրություններ, մյուս պատին՝ 44-օրյա պատերազմում...

Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր ընթացել է  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. շարունակվել է փորձագետների հարցաքննությունը։ Պաշտպան Տաթևիկ Սողոյանը հայտարարությամբ է հանդես...

CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը հայրենիք

CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը հայրենիք

Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում պահանջել է արդարություն Արցախի համար: Նշելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների երրորդ տարելիցը՝ Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան...

Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան»՝ մեղադրելով Օսմանյան կայսրությունը վերականգնելու ձգտման մեջ. ԶԼՄ

Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան»՝ մեղադրելով Օսմանյան կայսրությունը վերականգնելու ձգտման մեջ. ԶԼՄ

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցված Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքերին։ Նշենք, որ Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան» և նրան մեղադրել...

Հորդորում ենք ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին. ՀՎԿԱԿ

Հորդորում ենք ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին. ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), որպես կանխարգելում, բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։ «Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ...