Բաքուն ածանցյալ պահանջներ ունի․ «Հրապարակ»

14 Մարտի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման բանակցությունները: Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը:

Խոսքը միջազգային հայցերի հետքաշման եւ սահմանին երրորդ երկրներին պատկանող ուժեր չտեղակայելու մասին է։ Հայաստանի ԱԳՆ-ն շտապեց աչքալուսանք տալ, թե` «Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման»։ Սկսել են խորհրդակցություններ «ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ»։

Չնայած ՔՊ-ականներից ոմանք երեկ այս հայտարարությունն ակտիվորեն տարածում էին, սակայն մասնավոր զրույցներում խոստովանում էին, որ սա չի նշանակում, թե պայմանագիրը ստորագրվելու է՝ Բաքուն ածանցյալ պահանջներ է առաջ քաշել:

Խոսքը Սահմանադրությունը փոխելու մասին չէ, որին Փաշինյանը համաձայնել է, այլ 350 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձի, Զանգեզուրի միջանցքի եւ Հայաստանի «ռազմական հանցագործներին» Բաքվին հանձնելու, ինչի մասին արդեն քանի անգամ հայտարարում է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ գործնական և փոխշահավետ հարաբերությունների հաստատման օգտին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ գործնական և փոխշահավետ հարաբերությունների հաստատման օգտին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան արդեն կապ է հաստատել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի նոր հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։ «Գեորգի Զուրաբաշվիլիի...

Գալյանի ելույթը ջրի երես բերեց ՔՊ-ի քաղաքական երեսպաշտությունն ու երկակի ստանդարտները․ Ավետիսյան

«Օրեր առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հուզառատ ելույթը հերթական անգամ ջրի երես բերեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական երեսպաշտությունն ու երկակի ստանդարտները։ Այսօր երկրում առկա քաղաքական բանտարկյալների...

Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ. ով է նա

Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ. ով է նա

Դավիթ Զիրոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Դավիթ Մկրտչի Զիրոյանի կենսագրությունը Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզի Կամո քաղաքում:...

Կամբոջայում աջակցություն են հայտնել վաշինգտոնյան հռչակագրին

Կամբոջայում աջակցություն են հայտնել վաշինգտոնյան հռչակագրին

Նոյեմբերի 15-16-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում անցկացված Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի ավարտին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների կողմից ընդունվել են «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց...

Այլընտրանքային միջոցների պայմաններում էլ կալանավորվածների թիվը 1500-1700 էր․ հիմա ավելացել են միայն․ Սողոյան 

    «Ինչո՞ւ միջազգային կառույցները չեն արձանագրում Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունը։ Սա այն հիմնական փաստարկն է, որը ես լսեցի այս լսումներին նախորդած հանձնաժողովի քննարկումների ժամանակ։ ՔՊ-ականները, իրար հերթ...