Ի՞նչ է ասել Փաշինյանը թուրք լրագրողներին. «Հրապարակ»

12 Մարտի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութ տարածեց՝ կից գրառմամբ, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանն առանց նախապայմանների բացելու մասին, ինչպես նաեւ՝ ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու, Մեղրիով երկաթուղային անխոչընդոտ բեռնափոխադրում ապահովելու պատրաստակամության։

Ըստ էության, հաստատվում են լուրերը, որ Փաշինյանը սերտ շփումներ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ եւ պատրաստ է իր իշխանությունը պահելու դիմաց Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Երևանում ուժեղ քամին հաստաբուն ծառ է տապալել՝ փակելով ճանապարհը

Երևանում ուժեղ քամին հաստաբուն ծառ է տապալել՝ փակելով ճանապարհը

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը։ Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...

Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են․ Մարիաննա Ղահրամանյան

Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են․ Մարիաննա Ղահրամանյան

Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։ «Երեկ իմացանք բանակում ոչ մարտական պայմաններում նոր զոհի մասին։ Մեկ...

Հայաստանն ու Ուկրաինան կարևորել են երկկողմ կապերի հետագա ամրապնդումը

Հայաստանն ու Ուկրաինան կարևորել են երկկողմ կապերի հետագա ամրապնդումը

Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ...

Աշտարակի խճուղում գազային ատրճանակով օդ կրակած 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Աշտարակի խճուղում գազային ատրճանակով օդ կրակած 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ են կրակել ու հեռացել։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։...

«Շուն-շանգյալ», «բոշա», «կզացնելու եմ» արտահայտությունները բարեկրթության խախտում չեն՝ ըստ ԿԿՀ-ի, «սրիկայաբար»-ը՝ խախտո՞ւմ է

«Շուն-շանգյալ», «բոշա», «կզացնելու եմ» արտահայտությունները բարեկրթության խախտում չեն՝ ըստ ԿԿՀ-ի, «սրիկայաբար»-ը՝ խախտո՞ւմ է

«Փաստինֆո»-ն գրում է․ «ԱԺ-ում այս օրերին լարված է, որի պատճառը ոչ թե ազգային ռազմավարական հարցերի շուրջ ունեցած տարաձայնություններն են, այլ՝ ընդդիմադիր պատգամավորի քաղաքական գնահատականը։ Մասնավորապես՝ ՔՊ-ականները հուզվել էին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր...