Կա՞ն մարդիկ, որոնք դեռ հավատում են «թալան հետ բերել», «հատիկ-հատիկ» մանիպուլյացիաներին. Վահագն Սարոյան

10 Մարտի, 2025

 

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը գրել է.

«Զարմանալի է, տեսնես Գյումրիում կա՞ն մարդիկ, որոնք որ դեռ հավատում են «թալան հետ բերել», «հատիկ-հատիկ» մանիպուլյացիաներին:

Հիշո՞ւմ եք, ընդդիմադիր Նիկոլին, երբ ասում էր, «ժողովուրդ դուք վատ եք ապրում, որովհետև ձեզ թալանում են», «թոշակը չի բարձրանում, ավելին` չի հերիքում ապրելու համար, որովհետև թալանում են ձեզ» ու նման շատ մտավարժանքներ: Նաև չի մոռացվում այն, որ իշխանության եկել է «թալանի» ու դրա հետ բերելու դիսկուրսով:

Այս տրամաբանության մեջ այսօր ժողովուրդը շատ վատ է ապրում, եթե կուզեք, սոցիալապես շնչահեղձ է լինում, քանի որ այսօրվա իրավիճակի անունը ոչ թե թալան է, այլ ԱԼԱՆ ԹԱԼԱՆ, ունեզրկում` ապագայում չվերականգնվելու հեռանկարով: Քանի որ, հարկերը բարձրանում են, բոլոր տեսակի վարձավճարները բարձրանում են, համատարած գնաճ է, իսկ դրան դիմադրելու ոչ մի տեսակի իմունիտետ չունի քաղաքացին, որովհետև թոշակը չի բարձրանում, աշխատավարձը չի բարձրանում տնտեսապես անկայուն ծանր վիճակ է:

Այլ կերպ ասած Գյումրիում և Գյումրիով իշխանություն պահելու համար ստի պոետն ու իրականությունը մտել են փոխբացասող հարաբերությունների մեջ»:

Նմանատիպ նյութեր

Այս գործը բացառապես քաղաքական է, մեկ մարդու անձնական վրեժխնդրության արդյունք է․ Խամոյան 

«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։ Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝...

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց...

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...