««Օրենքով գո՞ղ» ես, թե՞ ոչ». հարցի դրական պատասխանից հետո մարդիկ կկալանավորվեն. «Ժողովուրդ»

6 Մարտի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ 2020 թվականի սեպտեմբերին ընդունված օրենքով փորձում էր պայքարել քրեական կարգավիճակ ստանալու, տալու եւ պահպանելու դեմ, հիմա՝ 5 տարի անց, հասկացել է, որ Ռուստամ Բադասյանի բերած օրինագիծը ձախողեց քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։

Փետրվարի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց, որ գործող օրենքում փոփոխություններ են պատրաստում, որպեսզի քրեական բարձր աստիճանակարգ ունենալու կարգավիճակի գոյությունը եւ ունենալը դառնա քրեական հանցագործություն։

«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ականները բացատրեցին, որ Կառավարությունը փորձում է գնալ հարեւան Վրաստանի օրինակով. կձերբակալեն այսպես ասած «օրենքով գողերին», տեսախցիկի առջեւ հարց կտան. «Դուք «օրենքով գո՞ղ» եք, կամ քրեական աստիճանակարգում բարձր դիրք ունե՞ք, թե՞ ոչ»։ Եթե մարդը պատասխանեց` «այո», ուրեմն կկալանավորվի, եթե «ոչ»՝ ազատ կարձակեն։

Բայց «ոչ» պատասխանն էլ իր խնդիրներն է առաջացնելու, քանի որ «օրենքով գողը», ըստ լեգենդների, չի կարող չխոստովանել իր կարգավիճակի մասին. նա կհեղինակազրկվի։

Ինչ կտա այս փոփոխությունների ընդունումը` բարդ է ասել, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է հարցը ձեւակերպեն, որ քրեական աշխարհի ներկայացուցիչը մանեւրելու տեղ չունենա։

Հիշեցնենք՝ նախարար Սարգսյանը հայտարարել էր. «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում խնդիր ունենք օպերատիվ հետախուզական տվյալներն ապացույցի վերածելու մասով, որովհետեւ շատ հաճախ կարող են լինել այնպիսի օպերատիվ տվյալներ, որոնք, այո, կարող են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գոյության մասին վկայել, բայց երբ խոսում ենք քրեական վարույթի մասին, որտեղ պետք է քրեական հետապնդում հարուցվի, շատ կարեւոր է տվյալը վերածել ապացույցի, որը փաստացի չի ստացվում»։

Այսինքն՝ նախարարը հրապարակավ խոստովանեց այն, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրում էր օրենքի ընդունումից՝ 2020 թվականի սեպտեմբերից սկսած, իսկ նախկին նախարար, օրենքի հեղինակ Ռուստամ Բադասյանը հոխորտում էր, թե օրենքը լավ էլ աշխատում է, լրատվամիջոցներն են ոչ պրոֆեսիոնալ։

Ինչեւէ, նախարար Արփինե Սարգսյանի հայտարարությունից անցել է 22 օր, բայց նախագծից ԱԺ ՔՊ-ական պատգամավորները դեռ տեղյակ չեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդը խանութներից գումար է պահանջել

Հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդը խանութներից գումար է պահանջել

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերը Արաբկիր վարչական շրջանի երեք խանութներում հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդու նույն գործելակերպի մասին էին։ Հաղորդումները փոխանցվել էին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ձեռնարկված...

Երևանում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ

Երևանում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Բաղրամյան պողոտայի հատման վայրում՝ Ֆրանսիայի հրապարակում, տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Կ․-ի վարած «Yutong»...

Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից. Գառնիկ Դավթյան

Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից. Գառնիկ Դավթյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը հայտնել է, որ հրաժարվել է Տանզանիայում կայանալիք Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին մասնակցելուց։ Նա նշել է, որ հրաժարվել է նաև Ռուբեն Ռուբինյանի հետ քննարկումներից՝ պնդելով, որ Ռուբինյանը որևէ...

Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել

Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել

Ալմաթիում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Tengri News-ը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06:32-ին, դրա մագնիտուդը կազմել է 3,4։ Երկրորդ՝ ավելի ուժգին ցնցումը գրանցվել է ժամը 09:38-ին. մագնիտուդը հասել է 4,2-ի։ Ստորգետնյա...

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. Արա Ղազարյան

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. Արա Ղազարյան

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի հունիսի 18, 2026 թվականի վճիռը Մեծ Պալատ (V.T. and others v. Azerbaijan)։ «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը գրում է. «Դա սպասելի էր։ Բողոքը դեռ...