10 երեխայի ճամբար, 225 գիրք, 2022-ից՝ ոչինչ. աբխազահայ համայնքը՝ Փաշինյանի օրոք

5 Մարտի, 2025

 

Yerkir.am-ը գրում է․

Աբխազիայի նախագահի ընտրություններին նախորդող շրջանում Աբխազիայում ապրող հայերը ահազանգեցին, որ տեղի քաղաքական ընդդիմությունը սերտ կապեր ունի թուրք ազգայնականների և թուրքական գաղտնի ծառայությունների հետ։ Արդյունքում, աճող ճնշումների ներքո ընդդիմությունը տեղի հայերին դիտարկում է որպես Թուրքիայի աջակցությամբ իշխանությունը զավթելու խոչընդոտ և կազմում է «սև ցուցակներ»՝ նրանց դեմ սադրանքներ նախապատրաստելու համար։ Մամուլում լուր տարածվեց, որ Աբխազիայի հայ համայնքը Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի միջոցով դիմել է Հայաստանի կառավարությանը՝ հայ բնակչության պաշտպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու պահանջով։

Դիմումի հեղինակները մտահոգություն էին հայտնում նաև հայ համայնքի դեմ հնարավոր ջարդերի և բռնությունների վերաբերյալ։

Հաշվի առնելով այս և նման մտահոգիչ լուրն ու ստեղծված վտանգավոր իրադրությունը, ինչպես նաև Աբխազիայի հայ համայնքի և Փաշինյանի իշխանության միջև վերջին շրջանում առաջացած տարաձայնություններն ու անջրպետը՝ Yerkir.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարությանը՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը աբխազահայերի բարձրացրած հարցերին և մտահոգություններին իբրև արձագանք:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից պատասխան գրությամբ տեղեկացնում են, որ «….Աբխազիայի հայ համայնքը, համայնքի ղեկավարությունը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին կամ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի միջոցով՝ ՀՀ կառավարությանը, նամակով չի դիմել՝ Աբխազիայի հայ բնակչության պաշտպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով կամ նման որևէ այլ խնդրանքով, ինչպես նշված է հարցման մեջ։

Խնդրի մասին տեղեկանալուն պես, ինչպես նաև մամուլում շրջանառվող նյութերի առնչությամբ՝ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ամենօրյա կապի մեջ է եղել համայնքի հետ՝ հիշատակվող դիմումի առկայության մասին հավաստիանալու և իրավիճակը հասկանալու համար։ Դիմումի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է գտնվում համայնքի հետ, տեղյակ է բարձրացված խնդիրներից և համայնքի կողքին է։

Աբխազիայի հայության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներն անմիջականորեն կապված են այնտեղ ընթացող արտահերթ նախագահական ընտրությունների քաղաքական պայքարի հետ։ Աբխազիայի հայ համայնքը պաշտոնապես դիմել է Աբխազիայի նախագահի պաշտոնակատարին և երկրի իշխանության այլ օղակներին՝ նախընտրական շրջանում ազգամիջյան խնդիրներ հրահրող առանձին անհատների և խմբերի գործունեության քննության ու գնահատականի պահանջով։ Իրավիճակի անթույլատրելիության մասին հրապարակավ խոսել են նախագահի երկու թեկնածուները։ Ավելին՝ համայնքի կողմից Աբխազիայի նախագահի պաշտոնակատարին ուղղված գրության մեջ հիշատակվող անձանցից մեկն արդեն հրապարակավ ներողություն է խնդրել իր արտահայտած մտքերի համար, որը տեսանյութով հրապարակվել է»։

Հարցմամբ հետաքրքրվել էինք, թե վերջին անգամ ե՞րբ է կառավարությունը դասագրքեր ուղարկել Աբխազիայի հայ համայնքին, 2021 թ. ՀՀ կառավարության ձևավորումից ի վեր ինչպիսի՞ հայապահպանական ծրագրեր է իրակացվել ՀՀ կառավարության կողմից աբխազահայերի շրջանում, աբխազահայերի կրթամշակութային կյանքի ոլորտում կամ, ընդհանրապես, աբխազահայերի շրջանում իրականացվող քանի՞  ծրագիր է գործողության մեջ ներկայումս, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի կազմավորումից ի վեր ի՞նչ ծրագրեր է իրականացրել պետական այդ օղակը աբխազահայերի շրջանում:

Պատասխանում նշված ծրագրերի կամ, ավելի ճիշտ կլինի ասելը, դրանց բացակայության մասին տխուր և մտահոգիչ պատկերը ներկայացնում ենք ստորև:

«Լրատվական կայքի մյուս հարցադրումների առնչությամբ նշենք, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հայապահպանական ծրագրերը համընդգրկուն են և վերաբերում են սփյուռքի բոլոր համայնքներին, հետևաբար՝ առանձնացված չեն բացառապես Աբխազիայի հայությանն ուղղված լինելու տեսանկյունից։

Ըստ այդմ՝ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը ևս հասանելի են նրանց համար։ Վերջին տարիներին Աբխազիայից 10 հայ երեխա մասնակցել է «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա հայրենաճանաչողական ճամբարային ծրագրին։

Իր հերթին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Սփյուռքի կրթօջախների համար դասագրքերի և այլ ուսումնական նյութերի մշակում, ձեռքբերում և տրամադրում» բյուջետային ծրագրի շրջանակում 2022 թվականին Աբխազիայի Սուխում և Օչամչիր քաղաքներում գործող հայկական կրթօջախներին տրամադրել է համապատասխանաբար 125 և 100 կտոր գրականություն։ Բացի այդ, 2022 թվականին անցկացված Համահայկական կրթական խորհրդաժողովին Աբխազիայից ևս եղել են մասնակիցներ։

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդեն հրապարակել է ընթացիկ տարվա բոլոր միջոցառումների ու ծրագրերի ժամանակացույցը, որը հասանելի է աբխազահայության համար»։

Թե ի՞նչ «համընդգրկուն հայապահպանական ծրագրեր» են արվել Փաշինյանի իշխանության տարիներին, որոնցից հնարավոր չի առանձնացնել աբխազահայությանն առնչվող մասը՝ հայտնի է միայն ԱՄՆ-ից ժամանակավորապես ՀՀ եկած, բյուջեի փողերով անիմաստ գործուղումների մեկնող ու ճոխ պարգևավճարներ ստացող, Սփյուռքի ավանդական կառույցները քանդելու գործին լծված Զարեհ Սինանյանին:

Իրականում՝ շատ լավ էլ առանձնացված են աբխազահայ համայնքի մասով արված մի քանի խղճուկ «ծրագրերը»՝ 10 երեխայի ճամբար, 225 հատ գիրք (2003 թ. մարդահամարի տվեալներով Աբխազիայում հաշվվում էր 44,869 հայ, ոչ պաշտոնական գնահատականներով՝ աբխազահայության թիվը կազմում է մոտ 60-70 հազար), մասնակցություն կրթական խորհրդաժողովին:

Ընդ որում՝ 2022 թվականից ի վեր տոտալ անգործություն, և այդ կարևորագույն համայնքի հայապահպանության ուղղությամբ ոչինչ չի արվել:

 

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր բարձր մակարդակի շփում կարևոր է։ Պուտինը հանդիպման ժամանակ կփոխանցի Ռուսաստանի դիրքորոշումը, բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկոցը, հաղորդում  է ՏԱՍՍ...

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային հեռուստաընկերություն, Դո՛ւք պարտավոր եք ծառայել հանրային շահին, այլ ոչ թե դառնալ ՔՊ-ի էժանագին պրոպագանդայի մաս… Քոչարյանի կալանավորումից հետո իմ մոտ համոզմունք է ձևավորվում, որ...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից «Օգոստոսի 30-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց...

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ կողաշրջվել է ավելի քան 270 մարդ տեղափոխող ուղևորատար նավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ Kibris Postati-ն հաղորդում է, որ Filo Denizcilik նավի վրա կա 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Միջադեպը տեղի է ունեցել...

Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու uպանnւթյшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի

Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու uպանnւթյшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի

40-ամյա Ռուսաստանի քաղաքացու մարմինը օգոստոսի 28-ի լուսաբացին Թբիլիսիի կենտրոնում՝ Բարաթաշվիլիի հուշարձանի մոտ գտնվող այգում հայտնաբերել են անցորդները։ Սպանությունը տեղի է ունեցել սուպերմարկետում տեղի ունեցած վեճից հետո։ Քննիչների տվյալներով՝ վեճի ժամանակ մեղադրյալը...