Ինչո՞ւ Ավինյանի ընկեր Երեմյանի գերթանկարժեք «Լիվինգսթոնը» չեն վերադարձնում պետությանը. բացահայտում. «Ժողովուրդ»

1 Մարտի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի #հատիկառհատիկ օպերացիայով իշխանությունները հերթական անգամ հանրության աչքերին թոզ փչելու գործընթաց են սկսել։ Իրականում նա իր «սրտի» նորահայտ օլիգարխներից ոչինչ չի վերցնում ու հետ տալիս պետությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ օրերս Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «#հատիկառհատիկ Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 730 միլիոն դրամ»:

Թե Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող որ տարածքի մասին է խոսքը, անհայտ է, սակայն այս ամենի կուլմինացիան այլ է։ 2019 թվականին, երբ խոսվում էր հետհեղափոխական Հայաստանի փայլուն ապագայի մասին, Նիկոլ Փաշինյանը վանկարկում էր, որ հատիկ առ հատիկ ամեն բան հետ են բերելու, «ո՛չ մի մուկ, ո՛չ մի ձուկ չի պլստալու»։

Սակայն տարիներ անց ստացվեց այնպես, որ իշխանության «սրտի» որոշ օլիգարխներ հեշտ ու հանգիստ «պլստացին»։ Այդ օլիգարխներից մեկն էլ Դավիթ Երեմյանն է, ով նույն 2019 թվականին (Փաշինյանի՝ «ամեն բան հետ բերելու» հայտարարության տարում), հանրության ճնշումներին դեմ գնալով, իշխանության հովանավորչությունը վայելելով, սեփականաշնորհեց պետական գույք հանդիսացող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի մի հատվածը՝ բացելով այնտեղ գերթանկարժեք «Լիվինգսթոն» ռեստորանը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Տիգրան Ավինյանի ընկեր դարձած Դավիթ Երեմյանն արտոնյալ գործողություններով է աչքի ընկնում:

Իշխանությունը սկսել է պետական գնումներ կնքել հենց «Երեմյան Փրոջեքթս»-ի հետ, պետական պատվիրակությունների ճաշերը, ընթրիքները կազմակերպվում են «Երեմյան Փրոջեքթս»-ին պատկանող ռեստորաններում: Ինչ վերաբերում է խախտումներով կառուցված «Լիվինգսթոն» ռեստորանին, ապա Աննա Հակոբյանը բիզնեսմենների հետ ճաշկերույթ ունեցավ հենց այդտեղ, ՔՊ-ն իր դրամահավաքներից մեկը անցկացրեց «Լիվինգսթոն»-ում:

Ստացվում է, որ հատիկ առ հատիկ վերցված ապօրինի գույքն արդյունքում սեփականաշնորհվում է իշխանամերձ շրջանակի կողմից և մատուցվում իբրև «հաղթանակ նախկինների դեմ»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...