Ամուլսարի հանքի նախագծի անհաջողության դեպքում հարկատուների վճարած հարկերի հաշվին վճարվելու 150 մլն վարկը. տնտեսագետ

27 Փետրվարի, 2025

 

Դեռ մեկ ամիս առաջ զգուշացնում էի, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ամուլսարի հանքի 12,5 տոկոս բաժնետոմսերի դիմաց երաշխավոր դառնալ, ցավոք, այսօրվա կառավարության նիստին չզեկուցվող հարցերի մեջ հաստատվեց, որ Ամուլսարի վերագործարկման համար Հայաստանի Հանրապետությունը 150 մլն դոլար վարկի երաշխավորություն է տրամադրում 5 հայկական բանկերին, այսինքն` նախագծի անհաջողության դեպքում հարկատուների վճարած հարկերի հաշվին է վճարվելը այդ վարկը: Այս մասին Թելեգրամի իր միկրոբլոկում գրել  է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Ամուլսարի վերագործարկումը այս կառավարության համար առաջին հերթին անհրաժեշտ է 2025-2026 թվականների տնտեսական ցուցանիշների կատարման համար, և այս իշխանությունները բավարար մեխանիզմներ, փորձառություն չունեն վարկային միջոցների արդյունավետ օգտագործումը վերահսկելու համար:

Դեռ հայտնի չէ, արդյոք այլ ներդրումներ կարողանալու են ներգրավել, քանի որ 150 մլն դոլար վարկը բավարար չէ այս հանքի վերագործարկման համար:

Ամուլսարի նախագիծը ունի բնապահպանական, տնտեսական, անվտանգային և արդեն բյուջետային ռիսկեր, որի կառավարումը դառնալու է մի քանի սերունդների օրակարգ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօրվա նիստում բյուջետային երաշխիք տրամադրելու մասին որոշում կայացրեց, որը պայմանավորված է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ։

 

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...