Հայկ Սարգսյանի հայտնի օրինագիծը տեւական «բազարներից» հետո խմբագրվել է․ «Հրապարակ»

27 Փետրվարի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական «բազարներից» հետո Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը որոշել են մտցնել ԱԺ օրակարգ, սակայն՝ հիմնովին փոխված։ Խոսքը բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու մասին է: Պատգամավորն առաջարկում է փոխել Հարկային օրենսգիրքը, եւ բացի հարկ ու տուրքերից, որոնք գոյություն ունեն, այս ընկերություններին հարկել նաեւ շրջանառության 10 տոկոս հարկով, ինչն ահռելի գումար կկազմի։

Շաբաթներ առաջ նախագիծն ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկելիս իշխանականները թեժ բանավեճի մեջ մտան, իրար փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ ուղղեցին, Սարգսյանը թիմակիցներին մեղադրեց խաղային բիզնեսի շահերը պաշտպանելու մեջ։ Չնայած հանձնաժողովն ընդունեց նախագիծը, բայց այն չընդգրկվեց ԱԺ օրակարգում, քանի որ որոշվել էր վարչապետի մոտ լրացուցիչ քննարկում անել`  «բիզնեսին չվնասելու» համար։ Կառավարությունում Հայկ Սարգսյանին հասկացրել են, որ իր իդեան չի կարող այդպես ընդունվել` էական փոփոխություններ պետք է արվեն։

Պատգամավորը համառել է, սակայն ի վերջո ընդունել է խաղի կանոնները, որոնք Փաշինյանն է թելադրում։ Առաջարկել են հիմնովին խմբագրել նախագիծը, քանի որ միաժամանակ չեն կարող հարկել ե՛ւ շահութահարկով, ե՛ւ շրջանառության հարկով: Այսինքն՝ հարկատեսակներից կա՛մ մեկով, կա՛մ մյուսով պետք է հարկվի գործարարը։ Կառավարությունն առաջարկել է խնդիրը լուծել պետական տուրքի ավելացման մեխանիզմով, թե որքան` դեռեւս հստակ չէ։

Շահումով խաղերն ու տոտալիզատորներն այսօր գործող օրենքով տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրք են վճարում, 2022-ից՝ նաեւ լրացուցիչ 50 կամ 100 միլիարդ դրամ խաղադրույք ընդունելու իրավունքի համար վճարում են եւս 50-175 միլիոն դրամ: Բացի տուրքը, ոլորտը նաեւ շահութահարկ է վճարում՝ 18 տոկոսի չափով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 5-ին և 7-ին՝ գիշերը և...

Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»

Հիմա էլ մարզպետի թեմայով է Միքայելյանին նվաստացնում. «Հրապարակ»

«Հրապարկ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը «կզըցնելու» քաղաքականություն է որդեգրել ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլեւ յուրայիններից ոմանց նկատմամբ։ Իշխանական թիմում դեռ տարակուսած են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին նվաստացնելու փաստից, երբ ՔՊ վարչությունը նրան...

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեղադրվող անձնավորությանը, որ ակնհայտ առողջական խնդիրներ ունի, անկողնային վիճակում է, քաշքշելով, ամենաբռի կերպով ձերբակալում են, պատգարակով քարշ են տալիս դատարան ու այդպես դնում դատարանի դահլիճում: Սա «ժողովրդավարության բաստիոնի» առօրյան է,...

«Ճամբարի «զոհերը»․ «Հրապարակ»

«Ճամբարի «զոհերը»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Դեռեւս այս տարվա հուլիսին «Ազատությունը» նկարահանել էր Ծաղկաձորի՝ պետական միջոցներով ֆինանսավորվող «Աղբյուր» ճամբարի անմխիթար պայմանները, որտեղ իբր վարչապետի հովանու ներքո իրենց ամառային «հանգիստն» էին անցկացնում սոցիալապես անապահով,...

Արդարադատությունը երբեք չպետք է շփոթել վրեժխնդրության հետ․ պետությունը վրեժ լուծող սուբյեկտ չէ. «Փաստ»

Արդարադատությունը երբեք չպետք է շփոթել վրեժխնդրության հետ․ պետությունը վրեժ լուծող սուբյեկտ չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավական պետության գաղափարը սովորաբար կապվում է օրենքի գերակայության, դատարանների անկախության, իրավապահ մարմինների արդյունավետության, հանցագործությունների բացահայտման և պատասխանատվության անխուսափելիության հետ։ Սակայն իրավական պետության իրական...