Բոլորն ուզում են իրենց ուսերից «գցել» պատասխանատվությունը. «Փաստ»

25 Փետրվարի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և արել հայտարարություն, որն առնվազն տարօրինակ է, եթե չասենք ավելին: Նա, ըստ էության ասել է, թե Արցախը «նախկիններն են տվել», դեռ… 1991-ին, Ալմա Աթայի հռչակագրով: Բառացի. «… Նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»,-ասել է դեսպանը:

Բնականաբար, նրա այս հայտարարությունը, որ նույնությամբ կրկնում է Արցախն ուրացած Փաշինյանի ինքնաարդարացման խախուտ թեզը, մեծ արձագանք ստացավ: Արձագանքող գործիչները ընդգծեցին, որ դեսպան Դըկոտինյին կա՛մ ստում է, կա՛մ անտեղյակ է Արցախի հիմնախնդրին, այդ խնդրի ընթացքին, նաև Ալմա Աթայի հռչակագրին: Դեսպանի անտեղյակության պահը սկզբունքորեն կարելի է բացառել ի սկզբանե: Չի կարող Հայաստանում դեսպան նշանակված դիվանագետը անտեղյակ լինել հայության համար ամենից կենսական հարցի մանրամասնություններին: Երկրորդ՝ որևէ դեսպան ինքնագլուխ հայտարարություններ, որպես կանոն, չի անում: Երրորդ՝ Ֆրանսիան ԵԱՀՄ Մինսկի համանախագահ երկիր է, ու նրա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները պետք է որ տեղեկացված լինեն բանակցային գործընթացին:

Ինչևէ, ակնհայտ է, որ դեսպանի ասածը հակատրամաբանական է մի քանի շատ պարզ հիմնավորմամբ. եթե Հայաստանը, ինչպես նա ու նրա պաշտպանած Փաշինյանն են պնդում, դեռևս 1991-ին է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ապա ինչի՞ շուրջ էր Արցախյան հակամարտության ակտիվ ռազմական փուլը 1992-94 թվականներին, ինչո՞ւ էր ԼՂՀ ներկայացուցիչը ստորագրում հրադադարի փաստաթուղթը, այս դեպքում ամենից էականը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, Ֆրանսիան Արցախի հիմնախնդրի հետ կապված այդ ինչի՞ շուրջ էր բանակցում մոտ 30 տարի, Արցախի ի՞նչ կարգավիճակի հարց էին քննարկում, վերջապես, ինչո՞ւ գեթ մեկ անգամ նույն Ֆրանսիան չէր վկայակոչում Ալմա Աթայի այդ թղթի կտորը, որը Արցախի խնդրի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի:

Վստահ ենք, որ դեսպան Դըկոտինյին այդ ամենը ոչ պակաս հրաշալի գիտի: Այդ դեպքում ինչո՞ւ է նա մեկին մեկ կրկնում Փաշինյանի թեզը, այն էլ՝ «խփված» ու որևէ քննադատության չդիմացած թեզը: Եվ ինչո՞ւ է դա հիմա անում: Շատ փորձագետներ վստահ են, որ դեսպան Դըկոտինյին փաստացի ոչ այնքան պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, ինչպես կարող է թվալ արտաքուստ, այլ առաջին հերթին իր երկրի նախագահ Մակրոնին, որը համարվում է Պրահայում արցախուրացության, Արցախի հանձնման «քավորներից» մեկը: Այսինքն, պարզ «նիկոլություն» է՝ ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի: Ի դեպ, ժամանակին երբ նույն Մակրոնին Ֆրանսիայի հայերը մեղադրեցին Պրահայի համար, նա չքմեղացավ, թե այդ Փաշինյանն է Արցախն ադրբեջանական ճանաչել, ու նման պայմաններում ինքը ոչինչ չէր կարող անել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Բա ո՞նց ա, որ Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ է, իսկ իրենց լոլիկն ավելի էժան․ Փաշինյան

  «Ես շատ կոնկրետ ասել եմ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ, այո, նորություն է ձեզ համար, չեմ ասել, ասել եմ՝ Ռուսաստանի որոշակի շրջանակներ: Նոր էլ հղում արեցի, բա 2023 թվականին ո՞վ էր, ովքե՞ր էին Facebook-ում գրառում անում՝ Հայաստանի...

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Գիտական տվյալների հիման վրա սահմանվել է, որ Սևանա լճից ձկան որսի առավելագույն թույլատրելի չափաքանակն ավելացվել է ևս 720 տոննայով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։ Որոշման արդյունքում լճում ամբողջ ձկնորսական շրջանի համար սիգի...

Պատմության մեջ առաջին անգամ է․ Փաշինյանը գտավ ԵԱՏՄ-ից հեռացվելու դրական կողմը

  «Իրավաբանական վերլուծությունը ակնհայտ է, և այդ զեկույցում էլ կա, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին դուրս հանելու կազմակերպությունից: Իմիջիայլոց, նման հնարավորություն կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:...

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական...

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...