ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել դիվանագետների հասցեին Աննա Հակոբյանի վիրավորական որակումները

25 Փետրվարի, 2025

ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հրաժարվել է մեկնաբանել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի վիրավորական արտահայտությունները դիվանագետների հասցեին։

Փետրվարի 11-ին Աննա Հակոբյանը սոցցանցերում հրապարակում էր արել և հայ դիվանագետներին բնութագրել որպես «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի»։

«Ահա ուրեմն մեր դիվանագիտական ուրույն լեզուն ունի մի օրինաչափություն։ Գրեթե բոլորը, անկախ ռանգից, պաշտոնից ու կարգավիճակից, հյուրընկալ երկրի մասին խոսելիս ասում են «սրանք»։ Օրինակ՝ «սրանց հետ պետք է այսպես», «սրանք սիրում են, որ…», «ուզում ենք սրանց բերենք ՀՀ», «աշխատում ենք սրանց վրա էս ուղղությամբ» և այլն։ Այսպես արտահայտվում են հավասարապես և’ ԵՊՀ-ում կրթություն ստացած, և’ Օքսվորդի համալսարանում կրթություն ստացած դիվանագետները»,- մասնավորապես գրել էր Հակոբյանը։

Նշենք, որ մի քանի օր անց Աննա Հակոբյանը հեռացրել կամ սահմանափակել է իր հրապարակման հասանելիությունը:

Հենց այս փաստն է Հայաստանի ԱԳՆ-ն օգտագործել մեր հարցմանը պատասխանելուց խուսափելու համար։

«Որևէ հարցման պատասխան տրվում է բացառապես բարձրացված թեման և մեջբերումները հաստատող սկզբնաղբյուրի առկայության դեպքում»,- նշված է ԱԳՆ պատասխանում:

ԱԳՆ-ում նաև չպատասխանեցին հարցին, թե նախատեսու՞մ են արդյոք օգտագործել Աննա Հակոբյանի կազմած դիվանագիտական էթիկետի ուղեցույցը (այս գրառումը ևս ջնջվել է կամ փակված է):

Նմանատիպ նյութեր

Ձեր իշխանության սխալ կառավարման շնորհիվ շատ մայրեր այդպես էլ չկարողացան դիմավորել իրենց որդիներին. զոհվածի մայրը՝ Ավանեսյանին

Ձեր իշխանության սխալ կառավարման շնորհիվ շատ մայրեր այդպես էլ չկարողացան դիմավորել իրենց որդիներին. զոհվածի մայրը՝ Ավանեսյանին

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը գրել է. «Խոսքս՛ տիկին Ավանեսյանին Ամենայն հարգանքով՝ որպես զինվորի մայր, բառեր չկան ներկայացնելու, թե որքան ուրախ եմ Ձեր զինվորի վերադարձով։ Նա փառքով պաշտպանել է մեր բոլորի հայրենիքը և փառքով վերադարձել...

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Շամշյան

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Շամշյան

Օգոստոսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Երվանդ Սերոբյանը իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել...

Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից․ Կարապետյան

Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է․ «Անցած տարի այս օրը ԱԱԾ մեկուսարանի մոտ էինք դիմավորում:Հորեղբորս տեսնելու իրավունք ունեին միայն ամիսը 2 անգամ` երեխաները:Ամեն անգամ նրանց դուրս գալուց մենք ստանում էինք իր ուժը, լավատեսությունը և...

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած «Titled Tuesday» առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Հայտնում են Շախմատի...

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ դրամատիկ է` մինչ Հայաստանի և համայն հայության, տարածաշրջանի և ամբողջ Եվրասիայի դիվանագիտության նորահայտ «աստղ», տաղանդ, Քիսինջերին գերազանցող և համաշխարհային դիվանագիտության մտքին մարտահրավեր նետող...