«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել. «Հետք»

24 Փետրվարի, 2025

Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել Սնանկության դատարանի կողմից, հայտնում է «Հետք»-ը:

Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ու 2022-ի հուլիսին թռիչքները մեկնարկած ավիաընկերությունը թռիչքային գործունեությունը դադարեցրեց 2024-ի հունվարին, իսկ նույն տարվա մարտին հայտնի դարձավ, որ ընկերությունը փակվում է:

«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի հիմնադիրները երեքն են՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (49 %), որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով եւ պետական ընկերություն է, արաբական Շարժայում բազավորվող Air Arabia ավիաընկերության դուստր համարվող International Business Company (FZE)-ն (49 %), ինչպես նաեւ լիբանանահայ տնտեսագետ, գործարար Վարուժան Ներգիզյանը, որը ներգրավված է արաբական աշխարհի ֆինանսաբանկային ոլորտում:

«Ֆլայ Արնայի» կառավարիչ կազմակերպությունը Air Arabia-ն էր: Հայ-արաբական համատեղ ավիաընկերության անմիջական գործադիր ղեկավարը՝ գլխավոր գործադիր տնօրենը, Air Arabia-ի ներկայացուցիչ Էնթոնի Փրայսն էր:

«Ֆլայ Արնայի» երկու խոշոր բաժնետերերի՝ ԱՆԻՖ-ի (իսկ ավելի ճիշտ՝ ՀՀ կառավարության) ու Air Arabia-ի միջեւ հակասություններ էին ծագել դեռ 2023-ին, որոնք վերաճեցին բացահայտ առճակատման 2024-ի սկզբին՝ իրենց հետքը թողնելով ավիափոխադրողի գործունեության վրա:

2024-ի մարտին «Ֆլայ Արնայի» աշխատողները ծանուցումներ են ստացել աշխատանքից ազատվելու մասին, իսկ ապրիլին պարզել էին, որ Էնթոնի Փրայսը հեռացել է Հայաստանից: Air Arabia-ն ինքն է հրաժարվել «Ֆլայ Արնայի» կառավարումից, ինչը հայկական կողմի համար անակնկալ է եղել: Ու չնայած ավիաընկերությունը մնացել էր առանց տնօրենի, արաբները չէին համաձայնել հայկական կողմի տարբերակին՝ նշանակել նոր տնօրեն՝ աշխատողների աշխատավարձերի հարցը լուծելու համար (վճարումներ կատարելու համար պետք էր ղեկավարի ստորագրությունը): Air Arabia-ի իրավաբանական բաժնի ղեկավարը «Ֆլայ Արնայի» ազատված աշխատակիցներին հայտնել էր, որ փոխադրողի անմիջական սեփականատերերը՝ արաբական International Business Company (FZE)-ն (Air Arabia-ի դուստրը) եւ հայկական ԱՆԻՖ-ը, բանակցություններ են վարում «Ֆլայ Արնայի» անհրաժեշտ լուծարման վերաբերյալ, որի շրջանակներում կնշանակվի լուծարման հանձնաժողով՝ աշխատավարձերը վճարելու եւ ընկերությունը պաշտոնապես փակելու համար: Արաբական կողմի ներկայացուցիչը նշել էր, թե դա բարդ գործընթաց է ու պահանջում է բոլոր բաժնետերերի համաձայնությունը, սակայն ԱՆԻՖ-ը համաձայն չէ առաջարկված քայլերին:

Իրենց հերթին ավիաընկերության աշխատողները «Հետքի» հետ զրույցում կարծիք էին հայտնել, որ արաբներին ձեռնտու չէ լուծարման հանձնաժողովի միջոցով ընկերությունը փակելը, քանի որ պարտատերերի, այդ թվում՝ իրենց հանդեպ պարտավորությունները կատարելու համար ընկերության բաժնետերերը ստիպված կլինեն նոր ներդրումներ անել, ինչը, ըստ աշխատակիցների, Air Arabia-ն չէր ցանկանում:

Ու քանի դեռ երկու կողմերը համաձայնության չէին գալիս, թե ինչպես պետք է լուծարվի «Ֆլայ Արնան», ասպարեզ է եկել վերջինիս օդանավերի վարձատուն՝ պահանջելով իր փողերը: Իսկ իրականում այդ վարձատուն Air Arabia-ի դուստր ընկերությունն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ

Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ

Monument Watch-ը հոդված է հրապարկել․ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և Շուշիի ադրբեջանական օկուպացիայից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բազմիցս հայտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում։ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու անգամ...

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Հակոբ Բադալյան

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Հակոբ Բադալյան

Արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքը իհարկե ենթադրում է նաեւ տնտեսական օրակարգեր, որովհետեւ միջազգային քաղաքականությունը նաեւ տնտեսություն է։ Այստեղ քննարկելու հարց էլ չկա։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Բայց, աշխարհի...

«Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում. ԲՀԿ

«Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում. ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատապարտում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները: «Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում։...

«Հայաստան» դաշինքի անդամ Արա Նախշքարյանի խափանման միջոցը փոխվել է

«Հայաստան» դաշինքի անդամ Արա Նախշքարյանի խափանման միջոցը փոխվել է

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի խափանման միջոցը փոխվել է։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նրա փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը տեղեկացրեց որ այսօր նախնական դատալսումների փուլում նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել էր եւ կիրառվել է վարչական...

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր

Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը, ինստագրամյան իր էջում գրում է. «Շնորհակալ եմ բոլոր ծանոթ եւ անծանոթներին ինձ այս օրերին աջակցության խոսքեր գրելու համար։ Հավատացեք դրանք շատ կարևոր են ու տեղին նույնիսկ ամենաուժեղ մարդու համար։ Ես անչափ գնահատում եմ այդ...