«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել. «Հետք»

24 Փետրվարի, 2025

Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել Սնանկության դատարանի կողմից, հայտնում է «Հետք»-ը:

Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ու 2022-ի հուլիսին թռիչքները մեկնարկած ավիաընկերությունը թռիչքային գործունեությունը դադարեցրեց 2024-ի հունվարին, իսկ նույն տարվա մարտին հայտնի դարձավ, որ ընկերությունը փակվում է:

«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի հիմնադիրները երեքն են՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (49 %), որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով եւ պետական ընկերություն է, արաբական Շարժայում բազավորվող Air Arabia ավիաընկերության դուստր համարվող International Business Company (FZE)-ն (49 %), ինչպես նաեւ լիբանանահայ տնտեսագետ, գործարար Վարուժան Ներգիզյանը, որը ներգրավված է արաբական աշխարհի ֆինանսաբանկային ոլորտում:

«Ֆլայ Արնայի» կառավարիչ կազմակերպությունը Air Arabia-ն էր: Հայ-արաբական համատեղ ավիաընկերության անմիջական գործադիր ղեկավարը՝ գլխավոր գործադիր տնօրենը, Air Arabia-ի ներկայացուցիչ Էնթոնի Փրայսն էր:

«Ֆլայ Արնայի» երկու խոշոր բաժնետերերի՝ ԱՆԻՖ-ի (իսկ ավելի ճիշտ՝ ՀՀ կառավարության) ու Air Arabia-ի միջեւ հակասություններ էին ծագել դեռ 2023-ին, որոնք վերաճեցին բացահայտ առճակատման 2024-ի սկզբին՝ իրենց հետքը թողնելով ավիափոխադրողի գործունեության վրա:

2024-ի մարտին «Ֆլայ Արնայի» աշխատողները ծանուցումներ են ստացել աշխատանքից ազատվելու մասին, իսկ ապրիլին պարզել էին, որ Էնթոնի Փրայսը հեռացել է Հայաստանից: Air Arabia-ն ինքն է հրաժարվել «Ֆլայ Արնայի» կառավարումից, ինչը հայկական կողմի համար անակնկալ է եղել: Ու չնայած ավիաընկերությունը մնացել էր առանց տնօրենի, արաբները չէին համաձայնել հայկական կողմի տարբերակին՝ նշանակել նոր տնօրեն՝ աշխատողների աշխատավարձերի հարցը լուծելու համար (վճարումներ կատարելու համար պետք էր ղեկավարի ստորագրությունը): Air Arabia-ի իրավաբանական բաժնի ղեկավարը «Ֆլայ Արնայի» ազատված աշխատակիցներին հայտնել էր, որ փոխադրողի անմիջական սեփականատերերը՝ արաբական International Business Company (FZE)-ն (Air Arabia-ի դուստրը) եւ հայկական ԱՆԻՖ-ը, բանակցություններ են վարում «Ֆլայ Արնայի» անհրաժեշտ լուծարման վերաբերյալ, որի շրջանակներում կնշանակվի լուծարման հանձնաժողով՝ աշխատավարձերը վճարելու եւ ընկերությունը պաշտոնապես փակելու համար: Արաբական կողմի ներկայացուցիչը նշել էր, թե դա բարդ գործընթաց է ու պահանջում է բոլոր բաժնետերերի համաձայնությունը, սակայն ԱՆԻՖ-ը համաձայն չէ առաջարկված քայլերին:

Իրենց հերթին ավիաընկերության աշխատողները «Հետքի» հետ զրույցում կարծիք էին հայտնել, որ արաբներին ձեռնտու չէ լուծարման հանձնաժողովի միջոցով ընկերությունը փակելը, քանի որ պարտատերերի, այդ թվում՝ իրենց հանդեպ պարտավորությունները կատարելու համար ընկերության բաժնետերերը ստիպված կլինեն նոր ներդրումներ անել, ինչը, ըստ աշխատակիցների, Air Arabia-ն չէր ցանկանում:

Ու քանի դեռ երկու կողմերը համաձայնության չէին գալիս, թե ինչպես պետք է լուծարվի «Ֆլայ Արնան», ասպարեզ է եկել վերջինիս օդանավերի վարձատուն՝ պահանջելով իր փողերը: Իսկ իրականում այդ վարձատուն Air Arabia-ի դուստր ընկերությունն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...