«911», «102», «101» հեռախոսահամարներին զուգահեռ գործելու է «112»-ը․ ՆԳ փոխնախարար

11 Դեկտեմբերի, 2025

Դեռևս ոստիկանության բարեփոխումների առաջին փուլով ստեղծվել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը, որը տեխնիկապես և ծրագրային նորագույն լուծումներով ժամանակակից կենտրոն է և ապահովում է ոստիկանության արագ արձագանքը քաղաքացիների ահազանգերին, սակայն ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներկայումս տարբեր արտակարգ իրավիճակների համար գործում են արագ արձագանքման տարբեր հեռախոսահամարներ, որի պայմաններում քաղաքացիները ստիպված են լինում ինքնուրույն կողմնորոշվելու, թե որ դեպքում որ հեռախոսահամարով է անհրաժեշտ ահազանգել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11–ին, կառավարության նիստում նշեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունները։

«Քաղաքացին կարող է ճիշտ չկողմնորոշվել տվյալ իրավիճակում։ Բացի այդ, արտակարգ իրավիճակներում օպերատիվ արձագանքի ապահովման գործընթացում արձանագրվում են կառավարման որոշակի խնդիրներ, որոնք պայմանավորված են լինում տարբեր մարմինների դերերի չկոորդինացված բաշխմամբ, տեղեկատվության ցրվածությամբ և օպերատիվ հաղորդակցության անբավարար համակարգերով։

Ուստի անհրաժեշտ է ճգնաժամային իրավիճակների, իրավախախտումների, պատահարների վերաբերյալ բոլոր ահազանգերի համար ստեղծել մեկ միասնական կառավարման կենտրոն՝ մեկ միասնական հեռախոսահամարով։ Ըստ այդմ, առաջարկվում է ՆԳՆ կառուցվածքում ստեղծել օպերատիվ կառավարման գրասենյակ, որի հիմնական գործառույթները կհանդիսանան օպերատիվ իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը, ճգնաժամային իրավիճակների կառավարումը, այդ թվում ճգնաժամային հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ եղանակով ստացված տեղեկությունների ընդունումը, օպերատիվ արձագանքի կազմակերպումը, ինչպես նաև արձագանքող ուժերին անհրաժեշտ կողմնորոշիչ տեղեկությունների տրամադրումը։

Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծման պայմանավորված, առաջարկվում է դադարեցնել ոստիկանության օպերատիվ կառավարման և փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործունեությունը, նրանց տեխնիկական համակարգերը իրենց ամբողջ ծավալով փոխանցելով նոր գրասենյակին։

Ոստիկանության և փրկարար ծառայության ահազանգերի հեռախոսահամարների՝ 1–02, 911, 101, փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը ԵՄ–ում առավել տարածված և բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է։ Այդ հեռախոսահամարի նախատեսում դրական է գնահատվել նաև ՀՀ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում։

1–02, 911 և 101 հեռախոսահամարները կշարունակեն իհարկե գործել, բայց դրանց ստացված զանգերը կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին և համապատասխան իրազեկման արշավներ իրականացնելուց հետո դրանք սահուն կերպով կհանվեն շրջանառությունից։

Օպերատիվ կառավարման գրասենյակի ձևավորումից անմիջապես հետո երկրորդ փուլով աշխատանքներ կտարվեն գրասենյակի կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ կայացման և նաև շտապ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը ևս գրասենյակին փոխանցելու ուղղությամբ»,– ընդգծեց փոխնախարարը։

Նա հավելեց, որ զանգի սպասարկումը ժամկետային տեսանկյունից կնվազեցվի մինչև 10 վայրկյան, իսկ արձագանքի միջին տևողությունը մինչև 10 րոպե։

Փոխնախարարի խոսքով, այսօր զանգի սպասարկումը մոտ 18 վայրկյան է, իսկ զանգի միջին տևողությունը՝ 23 րոպե, իսկ 25-30 տոկոսի դեպքում ընդհանրապես, չեն հասցնում զանգին պատասխանել, հետո հետադարձ զանգ է կատարվում։

Նմանատիպ նյութեր

Գագարինում բախվել են «Toyota Alphard»-ը և «KamAZ» բեռնատարը. «Toyota»-ն կողաշրջված հայտնվել է ծառերի մեջ. կա 1 զոհ, 4 վիրավոր

Գագարինում բախվել են «Toyota Alphard»-ը և «KamAZ» բեռնատարը. «Toyota»-ն կողաշրջված հայտնվել է ծառերի մեջ. կա 1 զոհ, 4 վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը։...

Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանակաhարել և uպանել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ

Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանակաhարել և uպանել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 20։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի 43-ամյա մի տղամարդ, որը մահացել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Քրեական ոստիկանության Արմավիրի...

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Նա Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին, հայտնում են Կառավարությունից։ Այցի...

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի»

Այսօր՝ օգոստոսի 30-ին, եղանակի անձրևային լինելու հետևանքով կրկին անանցանելի է դարձել Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերի խցանման պատճառով ավտոմեքենաներ են մնացել ջրի մեջ, մի քանիսն էլ...

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

Փաշինյանի հետ յուրաքանչյուր բարձր մակարդակի շփում կարևոր է։ Պուտինը հանդիպման ժամանակ կփոխանցի Ռուսաստանի դիրքորոշումը, բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկոցը, հաղորդում  է ՏԱՍՍ...