9 մլրդ դոլարի ներդրումը կլինի պարտք ՀՀ քաղաքացիների վրա․ Ռոբերտ Քոչարյան 

13 Փետրվարի, 2026

Սա մի փոթորիկ էր բաժակի մեջ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսպես է արձագանքել 9 միլիարդ դոլարի շուրջ մեծ աղմուկին։

«Ընդամենը երկկողմ հայտարարություն է ստորագրվել, որ ավարտվել է բանակցությունները խաղաղ էներգիայի պայմանագրի միանալու հետ կապված: Ընդամենը սա է։ Նույնիսկ այդ պայմանագիրը չէր ստորագրվել դեռ։ Դեռ պետք է ստորագրվի և պետք է խորհրդարաններով անցնի այդ պայմանագիրը:

Այդ պայմանագիրը Միացյալ Նահանգները ստորագրել են 26 երկրի հետ: Ես ուղղակի խորհուրդ կտայի մեր քաղաքացիներին մտնել Միացյալ Նահանգների դեսպանատան կայքը և տեսնել սա ինչ է: Ուղղակի ավելի շատ քարոզչական մի մեծ աղմուկ է բարձրացվել մի հարցի վերաբերյալ, որը շատ սովորական է:

Հիմա լա՞վ է, որ ստորագրել ենք։ Այո, լավ է: Մի լրացուցիչ պայմանագիր է, որի անդամ ենք դառնում, բայց դա չի նշանակում ո՛չ ներդրում, չի նշանակում որևէ այլ բան, որևէ նաև խոստում չի նշանակում, որ ատոմակայան կկառուցվի Հայաստանի Հանրապետությունում: Որևէ պարտավորություն, որևէ ներդրում ընդհանրապես ներդրման մասին խոսք չի գնում: Միացյալ Նահանգների փոխնախագահը ընդամենը առաջ է մղում Միացյալ Նահանգների տեխնոլոգիան ատոմային։ Եվ լավ է անում, իսկապես յուրաքանչյուր երկրի ղեկավար պետք է փորձի իր երկրի տեխնոլոգիաները հնարավորինս առաջ մղել դրսի շուկաներում։ Ինքը իր գործը անում է, բայց դա չի նշանակում, որ մեր իշխանությունը պետք է այդ ամբողջը մանիպուլացնի, շուռ տա և փորձի հերթական անգամ խաբել մեր ժողովրդին»,- «5–րդ ալիքի» եթերում ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...