Հայտնաբերվել է 74-ամյա կնոջ մարմինը. հարազատները վիրավորված են ոստիկանների վերաբերմունքից. Շամշյան

17 Հուլիսի, 2026

Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Վաղարշապատի բաժնի հրշեջ-փրկարարաիան ջոկատի փրկարարների՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև հուլիսի 12-ից որպես անհետ կորած որոնվող 74-ամյա Վալյա Հովագիմյանի հարազատների որոնողական աշխատանքների արդյունքում Ոսկեհատ-Գետաշեն գյուղամիջյան ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում հայտաբերվել է Վալյա Հովագիմյանի մարմինը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի օր շարունակ հարազատները 24 ժամ ռեժիմով որոնողական աշխատանքներ են կատարել, որին այսօր միացել են նաև փրկարարները։ Մինչ այդ որոնվող քաղաքացու հարազատները դիմել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին, սակայն համայնքային ոստիկանները հարազատների նկատմամբ ցուցաբերել են ոչ սրտացավ մոտեցում, նույնիսկ արտահայտություններ են արել, որոնք զայրացրել են հարազատներին, ովքեր ստիպված դիմել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։Հարազատները միայն գոհ են փրկարարների աշխատանքից։

Դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, և այս պահին փրկարարները և մահացած կնոջ հարազատները սպասում են, մինչև կժամանեն քննիչները։

Նմանատիպ նյութեր

Եվրոպայում Ռուսաստանի հետ երկխոսության բանակցողի են փնտրում․ Politico

Եվրոպայում Ռուսաստանի հետ երկխոսության բանակցողի են փնտրում․ Politico

Եվրոպական երկրների հնարավոր թեկնածուների թվում նշվում են Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ «Եվրոպական երկրների կառավարությունները սկսել են գիտակցել, որ մոտ ապագայում ստիպված են լինելու որևէ մեկին նշանակել, որը...

Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը․ «Փաստ»

Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի հանրային-քաղաքական միջավայրում ակնհայտ է դառնում, որ հասարակությունը աստիճանաբար դուրս է գալիս իշխանական քարոզչական թմբիրից։ Մարդիկ պարզապես հոգնել են։ Սա առավել ցայտուն է դրսևորվում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)...

Վարչության պետի նշանածին են կալանավորել․ «Հրապարակ»

Վարչության պետի նշանածին են կալանավորել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանավորվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Կլարա Գասպարյանի նշանածը՝ նախկին քննիչ, ներկայում փաստաբան...

Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»

Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ շարունակ թափուր մնացած՝ Կոտայքի մարզպետի պաշտոնի շուրջ իշխանական ներքին պայքարն ավարտվել է․ ՔՊ վարչությունն ընտրել է նախկին պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս նշանակման հարցում առանցքային...

ՔՊ-ում խոր անորոշություն է․ «Հրապարակ»

ՔՊ-ում խոր անորոշություն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թուրքմենստանից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը թեպետ արագացված ռեժիմով սկսել է քննարկել նոր սահմանադրության հայեցակարգը եւ հանձնարարել է արագացնել պրոցեսը, սակայն ԱԺ թիմում խոր անորոշություն է՝ ինչպես են ընդունելու նախագիծը, հանրաքվե...