70 միլիարդից Գյումրի քաղաքում ոչ մի բնակարան չի կառուցվել, բա ո՞ւր են այդ գումարները. Ղուկասյանը՝ ՔՊ-ին

16 Հոկտեմբերի, 2025

Ես ցավում եմ, որ 70 միլիարդ դրամ է ներդրված Գյումրի քաղաքի զարգացմանը, և այդ 70 միլիարդից մեկ աշխատատեղ չի ավելացել, մի բնակարան չի կառուցվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Գյումրիի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Նա դիմեց ՔՊ խմբակցության անդամներին՝ նշելով. ««Այդ գումարները որտեղ է ծախսվում, դա է  զարմանալի։ Յոթ տարի ձեր կուսակցությունը ղեկավարում է Հայաստանում, ամեն տարի մեկ միլիարդ դոլար վարկ եք վերցրել, և այսօր Հայաստանի պարտքը դարձել է 14 միլիարդ։ Հայաստանի Հանրապետությունում մի գործարան չի կառուցվել, ու դուք կարող եք ասել, որ այսքան բան ենք արե՞լ։ Կողմնակից եմ, որ գումարները բերում են, որ երկիրը գցեն այլ երկրների ազդեցության տակ, դա էլ հատուկ քաղաքականություն է։ Դա ժողովրդի գումարներն են, չի կարելի դա վերագրել ձեզ։ Մեր բոլորի զավակները, թոռները պիտի հետո այդ գումարների պատասխանը տան։

Մենք աշխատում ենք, տեղերը գիտենք, մենք հսկայական գործեր ենք անում, ու մոտ օրերս կասենք, թե ինչ ենք արել, և դրա համար 30% աշխատավարձ ենք բարձրացրել։ Մեկ միլիարդ 100 միլիոն բյուջե ենք ավելացրել, և դրա հիման վրա բյուջեն ավելացրել ենք ու այդպես աշխատում ենք։

Եթե գերատեսչական կառույցները, մարզպետարանը մեզ տա թվերը և անունները, թե  ով ինչքան պարտք է քաղաքապետարանին, մենք իրենցից գումարները ամբողջությամբ կհավաքագրենք»,–ասաց նա։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...