6 տարի առաջ Գեղարքունիքում, Ջերմուկում, Կապանում էդ «ամրոցը» սարքելու կարիք չկար․ Գեղամ Մանուկյան

13 Նոյեմբերի, 2025

 

«Ինչի՞ միանգամից վերցրեցիք ու սկսեցիք բան փոխել, որ բանակի, զինված ուժերի բյուջեն այսքան միլիարդ դրամով կրճատվում է։ Որովհետև դա արտաքին քաղաքական ուղերձ էր, որովհետև այս իշխանության քաղաքական կրեդոյի ուղերձն էր, մեր բյուջեն բանակի կրճատում ենք ուղղված Բաքվին, Թուրքիային և այլ ոչ բարեկամ երկրներին»,- այս մասին ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում հրավիրեց, վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն է պարբերաբար ասում՝ «եկեք տանենք ցույց տանք, տանենք ցույց տանք, տանենք ցույց տանք»: Առավոտվանից գիշեր հպարտանում եք՝ «այ տեսեք, ամրոցներ ենք սարքում»։ Գեղարքունիքում էդ «ամրոցը» վեցը տարի առաջ կարիք չկա՞ր չէ սարքելու, դրա համար չէր սարքվում, Ջերմուկի ուղղությամբ էդ ամրոցը սարքելու կարիք չկար, Կապանում դրա կարիքը չկար։ Ես ձեզ տասնյակներով ադրբեջանական նույնիսկ ֆիլմեր կարող եմ ցուցադրել, վերջինը մի քանի օր առաջ՝ Ադրբեջանի բանակի ազգային հերոս է խոսում, մտած թունելներով ման է գալիս ու ներկայացնում է, թե ինչ ինժեներական աշխատանքներ են եղել: Շատ հաճախ, ի դեպ, ադրբեջանցիները ամբողջ Արցախի առաջնագծի պաշտպանական համակարգը կոչում են Օհանյանի պաշտպանական գիծ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Տարերային աղետների ռիսկերի նվազեցման ազգային վարչության տվյալով՝ ավելի քան 3900 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից ավելի քան 600-ը հիդրոէներգետիկ օբյեկտների աշխատակիցներ են: Անհետ կորած է համարվում մոտ 600...

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։ Հարվածները լայնածավալ և հզոր են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե Իրանը պատասխանի, ապա կրկին կհարվածենք՝ շատ ավելի մեծ և հզոր...

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, հայտարարել է Նիկոլ...

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...