6 տարվա ղեկավարումից հետո Փաշինյանը դեռ խոսում է յոլա գնալու մասին

28 Հոկտեմբերի, 2024

Պետք է հնարավորություն ստեղծենք, որ ավելի շատ մարդ հարստանա, ոչ թե յոլա գնա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում 2025թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է լուծենք հետևյալ խնդիրը, որ հնարավորություն ստեղծենք, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատող, գործունեություն ծավալող ավելի ու ավելի շատ մարդ հարստանա։ Ոչ թե յոլա գնա, այլ հարստանա։ Վերջին 6,5 տարիներին մենք բոլորս խարխափել ենք պատմական և իրական Հայաստանների արանքում։ Եկեք ի վերջո խոստովանենք, որ մենք մեզնից առաջ էլ, մեզնից առաջ սկի ընդհանրապես խարխափում չի էլ եղել, իսկ մենք մեր հիմնական ժամանակը, էներգիան ծախսել ենք պատմական և իրական Հայաստանների արանքում խարխաելով։ Գուցե ցանկալիից ավելի ուշ, բայց այդ խաչխափումը ավարտված է»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...