53% հավաքած իշխանությունն անգամ իրենց հարցումով 24% է հավաքել․ Նարեկ Կարապետյան

6 Մարտի, 2026

 

Վերջապես մի քանի շաբաթ հետո իրենք հրապարակեցին մի քանի շաբաթ հարցումը ավարտելուց և մի քանի շաբաթ հարցման վրա աշխատելուց հետո։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ 
«Նրանք հրապարակեցին իրենց ունեցած հարցման տվյալները, որտեղ ընդդիմության ձայների հետ կապված կա բավականին հետաքրքիր տարօրինակ դինամիկա, բայց դուք նկատե՞լ եք, որ 53% հավաքած իշխանությունը անգամ իրենց հարցումով 24% հավաքել՝ երկու անգամ քիչ։ Անգամ իրենց հարցումով, ոչ թե ինչ-որ ուրիշ ուժերի, իրենք մեծամասնություն հավաքած իշխանությունը 24% է հավաքել։ Դա ցույց է տալիս, թե ինչքան մեծ է հիասթափությունը իշխանության նկատմամբ, անգամ իրենց այս ռեդակցիա արած հարցման արդյունքում իրենք խնդիր ունեն ու իրենք գիտեն այդ խնդիրը, գիտեն, որ հասարակության մեծ մասը հիասթափված է, որովհետև եղել են սիրուն խոսքեր, մեզանից ավելի սիրուն են խոսացել, բայց չեն եղել տակը քայլեր, գործեր», — ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...