4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը ցմահ ազատազրկվեց

Ապր 22, 2025

Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին և դատապարտել ցմահ ազատազրկման:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազը Թելման Քալաշյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել այն արարքի համար, որ նա, 2017 թվականի օգոստոսի 1-ին, պայմանավորված տոկոսադրույքի հաշվարկով կուտակված պարտքը և հիմնական գումարը ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով, որսորդական ակոսափող հրազենով զինված մտել էր Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում գտնվող սգո սրահ և յոթ կրակոց արձակել սրահում գտնվող անձանց ուղղությամբ՝ փորձելով ամբոխի մեջ գտնել իր ազգականին:

Թելման Քալաշյանի արձակած կրակոցների հետևանքով մահացել է 4 անձ, 7 անձ՝ ստացել տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր

Տեղեկությունները, թե իբր ես վիրավորել եմ «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը. Արթուր Չախոյան

Տեղեկությունները, թե իբր ես վիրավորել եմ «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը. Արթուր Չախոյան

Տեղեկությունները, թե իբր ես վիրավորել եմ «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը, ում մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով․ «Համացանցում տարածվում են կեղծ տեղեկություններ, թե իբր Արթուր...

«Գողական-կոռուպցիոն» գործարք. Անդրանիկ Սիմոնյանը ուզում է դոկտոր դառնալ Սլավոնականում, բայց դոկտորականի թեման չպաշտպանել գիտնականների մոտ

«Գողական-կոռուպցիոն» գործարք. Անդրանիկ Սիմոնյանը ուզում է դոկտոր դառնալ Սլավոնականում, բայց դոկտորականի թեման չպաշտպանել գիտնականների մոտ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատական համակարգից ԱԱԾ տեղափոխված և ներկայում ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում գտնվող Անդրանիկ Սիմոնյանը հավակնում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին։ Այդ պաշտոնին հասնելու համար Սիմոնյանը պատրաստվում է ստանալ իրավաբանական...

Պայթյուն՝ Սարյան փողոցում. Նախնական տվյալներով պայթյունից տուժել է երկու քաղաքացի․ ՆԳՆ

Պայթյուն՝ Սարյան փողոցում. Նախնական տվյալներով պայթյունից տուժել է երկու քաղաքացի․ ՆԳՆ

Ահազանգ է ստացվել, որ մեքենայի գազաբալոն է պայթել։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր: Սարյան փողոցում պայթյունի հետեւանքով կա 2 տուժած։ Մայիսի 1-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան...

Սնուփ Դոգի չկայացած համերգի համար հատկացված գումարը մինչև հիմա չի վերադարձվել պետբյուջե

Սնուփ Դոգի չկայացած համերգի համար հատկացված գումարը մինչև հիմա չի վերադարձվել պետբյուջե

Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է  ԿԳՄՍ նախարարությունը։ Հունվարի 8-ի իր ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր՝ նախարարությունը գրավոր դիմում է...

Արդարադատության խեղաթյուրում՝ իշխանությունների և իրավապահ համակարգի կողմից․ Կոչուբաև

Արդարադատության խեղաթյուրում՝ իշխանությունների և իրավապահ համակարգի կողմից․ Կոչուբաև

Իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․ «Արդարադատության խեղաթյուրում՝ իշխանությունների և իրավապահ համակարգի կողմից Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնումը վկայում է այն մասին, որ Հայաստանում իրավական համակարգը շարունակում է գործել...