Գոշ գյուղի կենսաթոշակային տարիքի տարեցներն անհանգստացած են։
Լսել են, որ 2026 թվականի հունվարի 1-ից թոշակառուներն իրենց կենսաթոշակներն այլևս փոստային բաժանմունքներից չեն կարող ստանալ։ Կենսաթոշակները փոխանցվելու են թոշակառուի բանկային քարտին և նրանց համար նախատեսված քեշբեքի չափը կբարձրանա՝ ներկայիս 12%-ի փոխարեն դառնալով 20%։ Այս փոփոխությունը սակայն, չի ոգևորում թոշակառուներին։ Նրանք բազմաթիվ խնդիրներ են առաջ բերում հատկապես գյուղական վայրերում բնակվող տարեցների համար։ Սկսած բանկոմատների բացակայությունից մինչև գյուղական խանութներում քարտային համակարգով վճարում իրականացնող սարքերի բացակայությունը։
Մինչ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կոչ է արել ավելի ակտիվ անկանխիկ գնումներ կատարել, Գոշ գյուղի բնակիչները հաշվարկում են, թե որքան գումար է պետք, որ գյուղից հասնեն մոտակա քաղաքներից մեկի բանկոմատ՝ կենսաթոշակն ստանալու։
Մանրամասն՝ տեսանյութում։






