3 մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է եղել. կա 4 վիրավոր

5 Հոկտեմբերի, 2025

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 08:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Հայրապետ Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 67-ամյա Մուշեղ Ա.-ի վարած «Skoda» մակնիշի և Երևանի բնակիչ 28-ամյա Նարեկ Խ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները:

«Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։

Նմանատիպ նյութեր

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...