2026-ի երկրորդ կիսամյակում արդեն կենսաչափական համակարգը ներդրված կլինի․ Նելլի Դավթյան

Ապր 7, 2025

ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի ընտրության մրցույթն ամփոփել ենք, որը երկար մրցույթ էր, երրորդ տարին է, ինչ աշխատում ենք այս ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, «Կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները՝ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Հարցին՝ որոնք են հետագա փուլերը, Նելլի Դավթյանը պատասխանեց. «Մենք պետք է այլևս արդեն պայմանագիրը կնքենք հաղթող ընկերության հետ: Այս փուլում արդեն շատ չենք ուշացնի, ըստ էության պայմանագիրը ընդունելի տեսք ունի և հանրային գործընկերոջ՝ կառավարության համար, և մասնավոր գործընկերոջ՝ տվյալ պարագայում հաղթած հայտատուի համար: Առաջիկա ամսվա ընթացքում կպայմանավորվենք երկկողմ հարմար օր, տեղ և փաստաթուղթը կստորագրվի։

Այս փուլում արդեն հայտատուն պետք է ՀՀ իրավաբանական անձանց ռեգիստրում ունենա համապատասխան գրանցումը և որպես կողմ արդեն ի վիճակի կլինի ստորագրել պայմանագիրը։

2026-ի երկրորդ կիսամյակում կունենանք արդեն կենսաչափական համակարգը ներդրված և փաստաթղթերը կլինեն շրջանառության մեջ, կսկսենք տրամադրել քաղաքացիներին»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայում ընթանում է Միրզոյան-Ֆիդան հանդիպումը

Թուրքիայում ընթանում է Միրզոյան-Ֆիդան հանդիպումը

ԱԳՆ-ից հայտնում են․ «Անթալիայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ»։ Հիշեցնենք՝ Միրզոյանը Թուրքիայում մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, այսօր այդ ֆորումի շրջանակներում նա...

Արցախցի երեխաներին մերժել են վիզա տրամադրել, որ մեկնեն մասնակցելու կարատեի Եվրոպայի առաջնությանը

Արցախցի երեխաներին մերժել են վիզա տրամադրել, որ մեկնեն մասնակցելու կարատեի Եվրոպայի առաջնությանը

Armlur.am-ն ահազանգ է ստացել, որ արցախցի երեխաներին Լիտվայի դեսպանատնից մերժել են վիզա տրամադրել՝ հիմք ընդունելով Արցախի 070 կոդը։ Այս առնչությամբ «Վերադարձ» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պետրոսյանը մանրամասներ է հայտնել լրատվամիջոցին։ «Մայիսի 1-3-ը...

«Զանգեզուրի միջանցքը» ՀՀ և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրերից մեկն է. Ալիևի հատուկ ներկայացուցիչ

«Զանգեզուրի միջանցքը» ՀՀ և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրերից մեկն է. Ալիևի հատուկ ներկայացուցիչ

««Զանգեզուրի միջանցքը» կարող է դիտվել որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական համաժողովի ժամանակ; Ըստ նրա,...

Օմանում կայացել է ԱՄՆ-Իրան բանակցությունները

Օմանում կայացել է ԱՄՆ-Իրան բանակցությունները

Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն ավարտվել են, հայտնում է Tasnim գործակալությունը։ Ավելի վաղ նույն գործալակությունը հայտնել էր, որ բանակցությունները շարունակվում են և ընթանում են դրական մթնոլորտում։ Այս մասին Tasnim-ին հայտնել էր իրանական պատվիրակության...

Այս փուլում Փաշինյանն ուզում է մեկընդմիշտ փակել արցախյան հարցը, հանել մեր հիշողությունից. Վարդան Օսկանյան

Փաշինյանն իրքաղաքական, ռազմաքաղաքական կատարյալ անմեղսանակության արդյունքում ստեղծել է այս վիճակը: Տասնյակ հազար հայ երիտասարդներ են զոհվել, կորցրել ենք Ղարաբաղը, դատարկվել է ղարաբաղը։  Փաշինյանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս և հիմա արդեն մի նոր փուլ է մտել,...