2025 թ․-ին Հայաստանում կատարվել է 40.722 հանցագործություն

1 Ապրիլի, 2026

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:

2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 40.722 հանցագործություն (2024 թվականին՝ 42.057), որոնցից 18.857-ը (2024 թվականին՝ 19.877)՝ Երևան քաղաքում: 2024 թվականի համեմատությամբ, 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են 1335-ով կամ 3,2%-ով:

2025 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ: 2025 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 29,7%՝ 2024 թվականի 22,8%-ի դիմաց։ Այսպիսով, 2024 թվականի համեմատ, 2025 թվականին բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով:

2024 թվականի համեմատությամբ՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 1516-ով կամ 7%-ով (2024 թվականին՝ 21.557 դեպք, 2025 թվականին՝ 20.041 դեպք), միջին ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 795-ով կամ 6,2%-ով (2024 թվականին՝ 12.790 դեպք, 2025 թվականին՝ 13.585 դեպք), ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 486-ով կամ 8,6%-ով (2024 թվականին՝ 5630 դեպք, 2025 թվականին՝ 5144 դեպք), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը (առանց հանկարծամահությունների) աճել են 65-ով կամ 10,9%-ով (2024 թվականին՝ 596, 2025 թվականին՝ 661 դեպք):

Հանցագործության 40.722 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 82,6%-ը, ոչ մեծ (20.041 դեպք կամ դեպքերի 49,2%) և միջին ծանրության (13.585 դեպք կամ դեպքերի 33,4%-ը) հանցագործություններն են, այսինքն՝ նվազ հանրային վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները:

2024 թվականի համեմատությամբ, հանցավորության ընդհանուր ծավալի մեջ արձանագրվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշռի նվազում 0,9%-ով (2024 թվականին նշված ցուցանիշը կազմել է 18,3%, իսկ 2025 թվականին՝ 17,4%):

2025 թվականի ընթացքում, 2024 թվականի համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 1650 դեպքով կամ 13,7%-ով նվազում (2024 թվականին՝ 12.050 դեպք, 2025 թվականին՝ 10.400 դեպք): Երևան քաղաքում դեպքերը նվազել են 653-ով կամ 8,9%-ով (2024 թվականին՝ 7338 դեպք, 2025 թվականին՝ 6685 դեպք):

Ներքին գործերի նախարարության ոստիկանության հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նվազել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ կատարված հանցագործությունների դեպքերը: Եթե 2024 թվականին արձանագրվել է 1918 դեպք, ապա 2025 թվականին՝ 1772 դեպք, այսինքն՝ դեպքերը նվազել են 146-ով կամ 7,6%- ով:

2025 թվականին արձանագրվել է խուլիգանության դեպքերի նվազում 100-ով կամ 11,4%-ով (2024 թվականին՝ 877 դեպք, 2025 թվականին՝ 777 դեպք):

Հաշվետու ժամանակահատվածում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թիվը կազմել է 4170՝ 2024 թվականին արձանագրված 3485 դեպքի դիմաց (աճը կազմել է 685 դեպք կամ 19,7%)։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը կազմել է 3631՝ 2024 թվականի 3017-ի դիմաց (աճը կազմել է 614 դեպք կամ 20,4%): Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 2176, որը 2024 թվականին արձանագրված 1933 դեպքի համեմատ աճել է 243-ով կամ 12,6%-ով։ Թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի թիվը կազմել է 225՝ նախորդ տարվա 322-ի դիմաց (նվազումը կազմել է 97 դեպք կամ 30,1%):  2025 թվականի ընթացքում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 26,3%՝ 2024 թվականի 13,8%-ի դիմաց։ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել են 768 կգ 886,6 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ 2024 թվականի 426 կգ 563 գրամի դիմաց: Առգրավվել են նաև՝ 235,6 գրամ հոգեմետ նյութեր՝ 2024 թվականի 750,17 գրամի դիմաց:

Հանցագործությունների դեպքերին վերաբերող թվային ցուցանիշները ներկայացված են ՀՀ ՆԳՆ ոստիկանության հանցավորության վիճակագրության և հանցավորության կենտրոնի տրամադրած տվյալների հիման վրա՝ հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է կառավարության սահմանած կարգով ընդունել, գրանցել և հաշվառել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումները, դրանց տալ համապատասխան ընթացք: Նշված կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի 1495-Ն որոշմամբ:

Նմանատիպ նյութեր

«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Ավետիք Իսահակյանի պատգամը

«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Ավետիք Իսահակյանի պատգամը

Զաքարիա սրբազանը, ամփոփելով օրը, գրառում է կատարել, ներկայացնելով Ավետիք Իսահակյանի 1956 թ․ հունիսի 23-ին՝ Կաթուղիկե Ս․ Էջմիածնի տոնին ասված խոսքից մեկ հատված․ «Ես սիրում եմ Էջմիածինը և պաշտել եմ Էջմիածինը, և քանի ողջ եմ, նույնը իմ հոգու մեջ պիտի կատարվի, և ամեն մի...

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր․ քաղաքագետ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր․ քաղաքագետ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր։ Երեքից որեւէ մեկի վրա հաձակումը դիտարկվելու է հարձակում երեքի վրա։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Սա էական զարգացում է, որը վերաբերելի է թերևս ոչ միայն Ծոցի...

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀԱ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀԱ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։ Կազմակերպության գլխավոր քարտուղար վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլեյի հայտարարության մեջ նշվում է, որ մտահոգության պատճառ...

Տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ․ Ղարիբաբադի

Տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ․ Ղարիբաբադի

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ առանց արտաքին ուժերի միջամտության։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Իրանի պետական IRNA լրատվական...

Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանին հարվածելու համար

Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանին հարվածելու համար

SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը հրաժարվել է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանի խորքը հարվածներ հասցնելու համար, հաղորդում է The Atlantic-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս պահին դրական որոշում չկա, Մասկը շարունակում է կրկնել, որ ժամանակն է գործարք...