2025թ. կապիտալ ծախսերի իրացման համար ՀՀ պետբյուջեից նախատեսվում է հատկացնել մոտ 733 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Այս ծախսերը կգերազանցեն 2024թ. կապիտալ ծախսերը 5,7 տոկոսով։ 2025թ. Կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ 6,6 տոկոսը, ինչը հավասար է 2024թ. պետբյուջեի մակարդակին։ Բայց դա 0,6 տոկոսով ավելի է պետբյուջեի կատարողականի արդյունքների ցուցանիշներից ընթացիկ տարում»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:

Թուրքիայի քաղաքացին իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Մի պատվախնդիր քաղաքացու ահազանգի հիման վրա՝ այս դեպքի մանրամասներին լավ ծանոթ եմ։ Թուրքիայի նշված քաղաքացին իրեն պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ։ Ունեմ տեղեկություն, որ սկզբնական փուլում իրավապահները դրսևորել են ադեկվատ...