«200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես 20 կամ 10 տարի հետո չպետք է ունենամ». Գալյանը՝ լրագրողներին

10 Դեկտեմբերի, 2025

Լրագրողներն այսօր Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ մոտ 1մլն դրամ աշխատավարձ ստացող ԱԳ և Պաշտպանության նախարարները ձեռք են բերում մի քանի տասնյակ միլիոնավոր դրամների արժողության գույք, թեկուզ՝ վարկով։

«Ես էլ եմ վարկով բնակարան ձեռք բերել։ 50 մլն դրամից մի քիչ քիչ արժողության։ Մարում եմ վարկը, որովհետև ժամանակին լավ եմ սովորել և ունեմ աշխատանք, որը վարձատրվում է բավականին լավ, ինչը ինձ հնարավորություն է տալիս վերցնել և մարել  վարկը և ունենալ նաև գույքային ձեռքբերումներ։

Հիփոթեքը նրա մասին է, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի կայուն եկամուտ, կարող է ձեռք բերել բնակարան և մարել պարտքը 20-30 տարվա ընթացքում։ Կարծում եք՝ նախարարները կամ իմ նման կրթություն ստացած անձիք, եթե նույնիսկ չլինեն նախարար, չեն ունենա՞ այնպիսի  արժանապատիվ աշխատավարձ, որ 20 կամ  15 տարվա ընթացքում մարեն վարկը»,-ասաց Գալյանը։

Նրան անհասկանալի են այն հարցադրումները, թե եկել են պաշտոնի, որպեսզի տուն առնեն. «Կներեք, մարդն աշխատում է, ընդ որում, կատարում է շատ ծանր աշխատանք։ Ես իմ մասին եմ խոսում։ Այո, 200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես 20 կամ 10 տարի հետո չպետք է ունենամ։ Պետք է ունենամ այնքան, որքան կարող եմ ունենալ»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

  Հակակոռուպցիոն դատարանը, Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Մանրամասները՝ ուղիղ...

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհեր կան

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհեր կան

Հորդանանի հարավում գտնվող եկեղեցում կրակոցներ են հնչել. զոհերի թիվը հասնում է յոթի։ Մոտ տասը մարդ վիրավորվել է, հայտնում է պետական Al Mamlaka հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ երկու անհայտ զենքով կազմավորված մարդիկ կրակ են բացել Էլ-Կարաք մարզում ընթացող...

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ դա կլինի ամենախոշոր գործողությունը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր, երբ Իսրայելը վերահսկողություն...

Հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով․ Նարեկ Կարապետյան

  «Մեզ համար նորություն չէ։ Հիշո՞ւմ եք, որ համապետական ընտրություններից առաջ օրը 150 մեր թիմակցի էին ձերբակալում։ Եվ մեզ համար լրիվ պարզ է իրենց գործելաոճը․ հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով՝...

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։ Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, որոշումն ընդունվել է անչափահասների առողջության և անվտանգության վրա սոցիալական ցանցերի ազդեցության...