17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ»

7 Ապրիլի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազության 2025 թվականի տարեկան հաղորդագրության մեջ ներառված տվյալները ցույց են տալիս, որ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվություն նախաձեռնելու ուղղությամբ կատարված աշխատանքը, մեղմ ասած, տպավորիչ արդյունք չի տվել։

Ըստ հաղորդագրության՝ դատախազությունը 2025-ին Արդարադատության նախարարին ներկայացրել է 17 հաղորդում՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով։ Թվով սա ավելի շատ է, քան 2024-ին ներկայացված 11 հաղորդումը։ Սակայն թվի աճը արդյունավետության աճ չի նշանակել։

17 հաղորդումից 8-ի դեպքում վարույթ հարուցելը մերժվել է, 3-ը դեռ քննարկման փուլում է, իսկ 6 հաղորդման հիման վրա հարուցված 6 կարգապահական վարույթից 5-ը հետագայում կարճվել են։ Ի վերջո, ամբողջ տարվա ընթացքում միայն 1 դեպքով է հարցը հասել Բարձրագույն դատական խորհուրդ, և դրա արդյունքով դատավորին հայտարարվել է ընդամենը «խիստ նկատողություն»։

Այսինքն՝ եթե դատախազության ներկայացրած 17 հաղորդումները դիտարկենք որպես դատական համակարգում կարգապահական խնդիրների վերաբերյալ ահազանգ, ապա դրանց ճնշող մեծամասնությունը որևէ իրական հետևանքի չի բերել։ Փաստացի, տարվա կտրվածքով արձանագրվել է մեկ կարգապահական վերջնական պատժամիջոց, այն էլ՝ ոչ թե լիազորությունների դադարեցում կամ ավելի ծանր պատասխանատվություն, այլ «խիստ նկատողություն»։

Սա արդեն հիմք է տալիս եզրակացնելու, որ դատախազության այս ուղղությամբ աշխատանքը եղել է առավելապես վիճակագրական, ոչ թե արդյունք տվող։ Երբ 17 հաղորդումից միայն մեկն է հանգեցնում կարգապահական պատասխանատվության, ակնհայտ է՝ կա՛մ ներկայացվող նյութերի որակն է խնդրահարույց, և դատախազությունն անարդյունավետ է գործել, կա՛մ ամբողջ մեխանիզմն է գործնականում անարդյունավետ. պարզապես վիճակագրության համար գործողություններ են արվել։ Փաստացի պետք է գնահատել անարդյունավետության աճ դատախազության համակարգում»։

Նմանատիպ նյութեր

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ,...

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին Ապարան համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ այստեղ եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը եւ գործող` երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի...

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կառավարությանը ու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մայրաքաղաքում երթևեկությունը կարգի բերելու ուղղությամբ։ Սակայն Փաշինյանի խոսքից հետո ոչինչ չփոխվեց, ավելին՝ նույնիսկ հիմա Երևանի...

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում օրերս Իրանի նոր գլխավոր հյուպատոս նշանակված Դավուդ Յայիչին այսօր կստանձնի իր պարտականությունները եւ կայցելի Կապան՝ փոխարինելով Մորթեզա Աբեդին Վարամինին, որը Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսն էր եւ նշանակվել էր 2022 թվականին։...

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում Ավետ Կոնջորյանի շուրջ ստեղծված պատմությունը նոր փուլ է մտնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչությանը դիմել են նաև այն անձինք, որոնք կոնֆլիկտ են...