17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել

25 Հուլիսի, 2026

Հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ժամը 17։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Ջ. Տ.-ն Գայ գյուղում գտնվող «Էլինար» ռեստորանային համալիրում, մասնակցելով ազգականի բանակից վերադառնալու կապակցությամբ կազմակերպված խնջույքին, իր հայրիկին պատկանող մեքենայի սրահի պահոցից վերցրել է վերջինիս պատկանող ատրճանակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անչափահասը մի քանի անգամ կրակոցներ է արձակել դեպի օդ։

Հուլիսի 20-ին Ջ. Տ.-ն հայտնաբերվել ու ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ փաստերի ճնշման տակ խոստովանել է իր կողմից կատարված արարքը։ Նշված ատրճանակը Արման Տ.-ն ինքնակամ ներկայացրել է ոստիկանություն, իսկ վերոնշյալ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նմանատիպ նյութեր

Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակին: Այս մասին հայտնում է առողջապահության...

Զարմանում եմ, որ զարմանում ու զայրանում եք. Արթուր Խաչատրյան

Զարմանում եմ, որ զարմանում ու զայրանում եք. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․ «Զարմանում եմ, որ զարմանում ու զայրանում եք: Հայաստանի այսօրվա տիրակալների համար Նորատ Տեր-Գրիգորյանցի նման մարդիկ պետք չեն: Նորատ Տեր-Գրիգորյանցի նման մարդիկ Հայաստանի այսօրվա տիրակալների թշնամիներն են:...

Նիկոլ ընտրողներ, ոնց եք հետո ապրելու էն հսկա «գրեխի» զգացումով, որը վերցրել եք ձեր ուսերի վրա. Գագիկ Ասատրյան

Նիկոլ ընտրողներ, ոնց եք հետո ապրելու էն հսկա «գրեխի» զգացումով, որը վերցրել եք ձեր ուսերի վրա. Գագիկ Ասատրյան

«Առաջ» աջակոնտրոն կուսակցության անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նեոլիբերալ քպ-ական խունտայից մի «իզգոյ» բացեիբաց հայտարարում է, որ Հայաստանում օն-լայն կազինոների արգելումը ու դաշտում որպես հեգեմոն vbet-ին թողնելը, Հայաստանում խաղադրույքների...

Նույնիսկ ԱՄՆ-ի նման գերտերությունը մեծ դժվարությամբ է կարող որևէ խոշոր պետության լիովին տնտեսական մեկուսացման ենթարկել․ իրանագետ

Նույնիսկ ԱՄՆ-ի նման գերտերությունը մեծ դժվարությամբ է կարող որևէ խոշոր պետության լիովին տնտեսական մեկուսացման ենթարկել․ իրանագետ

Ամերիկյան «Foreign Affairs» հեղինակավոր պարբերականը «Ինչո՞ւ Ամերիկան չի կարող խեղդել Իրանին» վերնագրով շատ արժեքավոր վերլուծություն է հրապարկել, որի հիմնական առանցքը հետևյալն է. ԱՄՆ-ի կողմից հայտարարված «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է այն սխալ...

«Երևանտրանս» ՓԲԸ-ն կլուծարվի

«Երևանտրանս» ՓԲԸ-ն կլուծարվի

Երևանի ավագանու որոշմամբ «Երևանտրանս» ՓԲԸ-ն կլուծարվի. սա ըստ էության, տրամաբանական շարունակությունն է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի ստեղծման: Նախաձեռնությունը միտված է էականորեն ավելի տվյալահեն որոշումների կայացմանը՝ Երևանի...