16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. «Ժողովուրդ»

5 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը ոչ միայն զրկվեց ԱԺ պատգամավորի իր մանդատից` ստացած հրաժարականի պահանջ-SMS-ով, այլև կարող է դժվարությամբ դառնալ, կամ գուցե ընդհանրապես չդառնալ այն հիվանդանոցի տնօրեն, որտեղ հիմա ժ/պ է նշանակված: Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը համատեղ թեկնածու ունեն և լուրջ ջանքեր են գործադրում, թեեւ նախարարն արձակուրդում է և որևէ մեկնաբանություն չունի:
Ինչո՞ւ է «մահվան նախարար» Արսեն Թորոսյանը պայքարի դուրս եկել իր ոխերիմ թիմակից Նարեկ Զեյնալյանի դեմ` ամեն կերպ ցանկանալով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն դարձնել իր մտերիմ Նարեկ Վանեսյանին, և ինչո՞ւ է նրա հետ այս գործում փաստացի կոալիցիա կազմել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս տարվա օգոստոսի 1-ին գրել էինք, որ ենթադրաբար կոռուպցիոն հնարավոր բացահայտումներից խուսափելու համար նախկին ու ներկա նախարարներն այնպես են ցանկանում դասավորել իրադարձությունները, որ Նարեկ Վանեսյանը դառնա ՍԳԼ ԲԿ-ի տնօրեն, քանի որ նա կորոնավիրուսի ժամանակ Երևանի կարանտինային վայրերի ղեկավարն է եղել:

Փաստերով ներկայացնենք, թե ինչպես և ինչու է 2020-ին «ՀՀ-ում Նոր կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման» նպատակով ֆինանսավորված 26,491,923.9 հազար դրամից 16,820,846.8 հազար դրամը նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ուղղվել վերապրոֆիլավորված թվով 26 բուժհաստատություններին:

Ցանկը, որ ներկայացնում է օրաթերթը, վերցված է ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներից, որտեղ երևում է, որ 16 մլրդ դրամից 6.8 մլրդ դրամը Արսեն Թորոսյանի հրամանով հատկացվել է նախարարության ենթակայության տակ գտնվող «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Այս կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը Արսեն Թորոսյանի մտերիմն էր, որին, ըստ մամուլի հրապարակումների, ամսական 5 մլն դրամ աշխատավարձ էր սահմանել նախարար Թորոսյանը:

Հաջորդ խոշոր հատկացումն արվել է պետական կառավարման տակ գտնվող Ինֆեկցիոն հիվանդանոցին (2.290 մլրդ), որտեղ մինչ օրս մոտ 8 տնօրեն է փոխվել:

Մյուսը Ս. Աստվածամայր ԲԿ-ն է (1,919 մլրդ), որի տնօրեն Թեհրան Նավիկյանը եղել է Արսեն Թորոսյանի ընկերը, ում հետ կողք կողքի Ծաղկաձորում նույն ճարտարապետական լուծումներով ամառանոցն է կառուցել Թորոսյանը: Իսկ ներկայիս տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը ՍԳԼ տնօրենի հավակնորդ Նարեկ Վանեսյանի ծրագրով կրթված կադր է, դարձյալ Արսեն Թորոսյանի վստահելին:

Մյուսը վնասվածքաբանության կենտրոնն է (1,438 մլրդ), որ ստացել է տպավորիչ ֆինանսավորում կորոնավարակի օրերին:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանի խոշորագույն շատ հիվանդանոցներ, որոնք առավել հայտնի են և ունեն բարձր թողունակություն, ստացել են անհամեմատ քիչ ֆինանսավորում. Օրինակ` «Էրեբունի» (303 մլն), «Արմենիա» (278 մլն), «Աստղիկ» (192 մլն), ԵՊԲ համալսարանական (70 մլն) հիվանդանոցները ստացել են մեծ տարբերությամբ ավելի պակաս ֆինանսավորում:

Ահա թե ինչպես է Արսեն Թորոսյանը շարունակում իր ազդեցությունը պահել պետական հիվանդանոցների տնօրենների վրա: Եվ ահա թե ինչու Արսեն Թորոսյանը ու ներկայիս նախարարը չեն թողնում, որ իրենց համար «օտար» մարդ դառնա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն․ որպեսզի պետպատվերների շռայլ հոսքը կառավարելի լինի:

Իսկ թե ինչպես են բաշխվել պետբյուջեից և տարբեր աղբյուրներից կորոնավարակի դեմ պայքարին ուղղված ահռելի դրամական միջոցները, կներկայացնենք հաջորդիվ: Արսեն Թորոսյանը, որ խոսում է նախկինների թալանից, պետք է նախկին թալանչիների համար մաստեր կլաս դասընթացներ կազմակերպի` ինչպես խախտումներով և շեղումներով ծախսել միլիարդներ և մնալ անպատիժ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Նմանատիպ նյութեր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...

Գործը միանշանակ քաղաքական է, երկրորդ կարծիք լինել չի կարող. Լևոն Քոչարյան

«Գործը միանշանակ քաղաքական է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Իմիջիայլոց, այն հանգամանքները, որոնք նշել են այս չակերտների մեջ քրեական գործում, ոչ մի նոր բան չկա։ Այսինքն՝ 2018 թ–ից գործ կար հարուցված, էլի անհեթեթ...