1,5 տարում իրավապահները չեն պարզել՝ ո՞ր ոստիկանի հարվածից է վնասվածք ստացել Գեղամ Մանուկյանը

Ապր 8, 2025

Արցախի հայաթափման օրերին Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ոստիկանության բռնի գործողությունների հետևանքով ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը  վնասվածքներ էր ստացել, մասնավորապես, քթի կոտրվածք։  Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրավապահները ունակ չեն պարզել, թե որ ոստիկանի հասցրած հարվածի հետևանքով է տուժել պատգամավորը։ Համենայն դեպս, առ այս պահը մեղադրյալ չկա։

Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերին, երբ ադրբեջանական զինուժը կրկին պատերազմ էր հրահրել  ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ, քաղաքացիներն ինքնաբուխ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով ՀՀ իշխանություններից գործուն քայլեր իրականացնել։ Գործուն քայլեր այդպես էլ չիրականացվեցին,  ինչի հետևանքով Արցախում փաստացի էթնիկ զտում կատարվեց, փոխարենը, ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ցույցը ցրելու համար ոստիկանությունն անգամ հատուկ միջոցներ էր կիրառել։ Ոստիկանական բռնությունների հետևանքով տուժել էին մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը քթի կոտրվածք էր ստացել։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2023թ․ նոյեմբերի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ բռնության գործադրմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։

«Նախաքննությունը շարունակվում է։ Այս պահին որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ»,- նշել են դատախազությունից։ Սա փաստացի վկայում է, որ նախաքննական մարմինը կամ ցանկություն չունի, կամ անկարող է բոլորի աչքի առաջ կատարված հանցագործությունը բացահայտել։

Նմանատիպ նյութեր

Արցախցի պատգամավորները մտադրված են առաջադրել Շահրամանյանի թեկնածությունը․ «Հրապարակ»

Արցախցի պատգամավորները մտադրված են առաջադրել Շահրամանյանի թեկնածությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 21-ին, և որպեսզի այս ինստիտուտի լիազորությունները չավարտվեն, և Արցախի էջը հիմնովին չփակվի, Արցախի խորհրդարանում պետք է նախագահ ընտրեն՝ շաբաթներ առաջ իրականացրած...

Հերթական կրակոցը Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը

Հերթական կրակոցը Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։...

ՔՊ-ից  հեռացվածները  այս պահին վարչապետի թեկնածու չունեն․ «Հրապարակ»

ՔՊ-ից հեռացվածները այս պահին վարչապետի թեկնածու չունեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմպիչմենտի հարցով կենացները քաղցրանում են։ ՔՊ-ից հեռացված և սեփական կուսակցությունը (ՄԱՍԿ) հիմնած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը իրենց նորաթուխ ուժի ղեկավար կազմի հետ կայացրել են որոշում, որ սկսում են Նիկոլ Փաշինյանին...

Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով․ «Ժողովուրդ»

Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019-ից մինչև 2024 թվականի վերջ, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) ֆուտբոլային թիմում ընդգրկվելու միջոցով, բանակից ազատվել են 68 (որոշ տվյալներով՝ 150) երիտասարդներ՝ իբրեւ թե նրանք բարձր մակարդակի տաղանդավոր ֆուտբոլիստներ են։...

Շուշին չպետք է հիշել․ հրահանգ է իջել․ «Հրապարակ»

Շուշին չպետք է հիշել․ հրահանգ է իջել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն երկրորդ տարին է, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված մայիսի 9-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում Շուշիին. մայիսի 9-ը նաև Շուշիի ազատագրման օրն է: Կար ժամանակ, որ հայ ժողովրդի համար այդ օրը եռատոն էր, նաև՝ Արցախի...