15-ամյա պատանին դանակով սպառնացել է «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն»-ի երեխաներին

20 Ապրիլի, 2026

Ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 39-ամյա Նաիրա Մ․-ն և հայտնել, որ Կարապետ Ուլնեցի փողոցի 64 հասցեում գտնվող «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն»-ում գտնվող իրենց 15-ամյա սանը  դանակով սպառնացել է մյուս երեխաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ 15-ամյա սանին ոստիկանները տեղափոխել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Նաիրա Մ․-ն աշխատում է «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոն»-ում, որպես դաստիարակ։

Նմանատիպ նյութեր

Այսօր ամառային արևադարձ է

Այսօր ամառային արևադարձ է

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «2026 թվականի հունիսի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային...

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում. կա 1 զոհ, 6 վիրավոր

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում. կա 1 զոհ, 6 վիրավոր

Հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 42 կմ հատվածում, Մուղնիի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ «Վթարի...

Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է

Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է

Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից։ Երևանի ժամանակով ժամը 13։13-ին Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում...

Եվրամիության էժանագին պրոպագանդիստները կրեցին ջախջախիչ պարտություն․ մաքրման գործընթացը սկսված է․ Հրայր Կամենդատյան

Եվրամիության էժանագին պրոպագանդիստները կրեցին ջախջախիչ պարտություն․ մաքրման գործընթացը սկսված է․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ։ 2000-ականների սկզբից Արևելյան Եվրոպան դարձավ մի մեծ փորձադաշտ։ Դարձավ կեղծ...

Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները, գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: -Արարատ +38.3°C -Արմավիր +37.8°C -Ուրցաձոր +37.0°C -Արտաշատ +36.8°C...