130 օրից ավելի է ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը, բայց 53 քննիչ չեն կարողանում ավարտել նախաքննությունը․ փաստաբան

31 Հոկտեմբերի, 2025

Արամ Վարդաևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանում կալանքների համատարած կիրառումն այլևս հայտնի է բոլորին: Անձնական ազատության իրավունքը սահմանադրական երաշխիք է և պահանջում է իրավապահներից հարգել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ: Հանրային հնչեղություն ունեցող բազմաթիվ գործերով արձանագրվում է այդ պահանջի ուղիղ անտեսումը և տևական խախտումը: Համատարած խնդիր է կիրառված կալանքների պահպանումը ստանդարտ, ձևական հիմնավորումներով իբրև՝ կատարվում է նախաքննություն, կամ դեռևս դատավարական գործողություններ պետք է կատարվեն: Որքանով է առհասարակ ողջամիտ նման <<իրավական>> պնդում կատարելը, երբ օրինակ՝ Սամվել Կարապետյանի գործով ներգրավված է 53 ՔՆՆԻՉ: Այսինքն 130 օրից ավելի է ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը, բայց 53 քննիչ դեռևս չեն կարողանում ավարտել նախաքննությունը, չեն կարողանում նվազագույն ջանասիրություն ապահովել, բայց պահանջում են, որ կալանքը պահպանվի:
Կալանքների անհիմն պահպանումը համարժեք է արդարադատության մերժմանը, համարժեք է արդարության մերժմանը, համարժեք է մարդասիրության մերժմանը:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․  Պետությանը մուծվեք, բայց պետության ղեկավար մի՛ ընտրեք

«Ի դեպ»․ Պետությանը մուծվեք, բայց պետության ղեկավար մի՛ ընտրեք

Ի դեպ, Ազգային Ժողովը հանգստի մեկնելուց առաջ արտահերթ և հրատապ նիստով որոշեց ՀՀ մի շարք քաղաքացիների զրկել ընտրելու սահմանադրական իրավունքից։ Մասնավորապես՝ ընտրություններին և հանրաքվեներին նախորդած 1 տարվա ընթացքում 6 ամիս անընդմեջ երկրից բացակայելու դեպքում քաղաքացին...

Վահագն Խաչատուրյանը Կատար է մեկնել

Վահագն Խաչատուրյանը Կատար է մեկնել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ ցավակցելու և նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու...

«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո»

«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանի երեխաների մոր՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն այս տարի արդեն ստացել է 115 միլիոն դրամի նվիրատվություն։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նվիրատուների ցանկը, և բավականին հետաքրքիր պատկեր է բացահայտվել։ Այսպես՝ 70 մլն դրամը փոխանցվել...

Շան պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. Շամշյան

Շան պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. Շամշյան

Հուլիսի 12-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության...

Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է կառավարության հրաժարականը. BBC

Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է կառավարության հրաժարականը. BBC

Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկությամբ ընդունել է Յուլիա Սվիրիդենկոյի գլխավորած կառավարության հրաժարականը։ Որոշմանը կողմ է քվեարկել 258 պատգամավոր, դեմ՝ 1-ը։ Հայտանում է BBC-ին: Կիրակի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ առաջիկայում երկրում...