ՔՊ-ի Սարիկին օգնության է հասել Էդմոն Մարուքյանի եղբայրը․ «Իրավունք»

22 Փետրվարի, 2025

«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թունդ ընդդիմադիր դառնալուն «եփած հավն էլ» չի հավատում, բազմիցս են բարձրաձայնել տարբեր քաղաքական գործիչներ: Եվ ահա նրա հարազատ եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը գործուղվել է Գյումրի՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին օգնության: Դե էլ ով, եթե ոչ Մարուքյանները չպետք է «քյոմագ» անեին Սարիկին, չէ որ վերջինս եղել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր: Ընդհանրապես, Էդմոն Մարուքյանը շատ հանգիստ կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի ոչ թե հատուկ հանձնարարություններով դեսպանն, այլ հատուկ կադրեր պատրաստող հանձնակատարը, ով անգամ իր սանիկ, նախկին ԼՀԿ-ական Հայկ Կոնջորյանին «նվիրեց» Նիկոլին, վերջինս էլ նրան դարձրեց ՔՊ խմբակցության ղեկավար:

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ֆոտոշարք է հրապարակել եւ տեքստ, թե հյուրընկալել է ԵՄ-ի ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Համայնքապետերը հանուն տնտեսական զարգացման» դրամաշնորհային ծրագրի «Համայնքային վերափոխումների պորտֆելի» աշխատանքային թիմին: Ծրագրի թիրախային ուղղությունը մշակութային զբոսաշրջությունն է: Թանգարանների էքսպոզիցիայի փոփոխություններից մինչեւ թվայնացում, զբոսաշրջային հոսքերի եւ դրանց կառավարման մասին հետազոտությունից մինչեւ այգիների վերազինում՝ ծրագրի ընթացիկ բաղադրիչներն են, որոնք իրականություն կդառնան առաջիկա ամիսների ընթացքում: Իսկ թե ովքե՞ր են այս գրանտային ծրագրի գլխում կանգնած Հայաստանում, այո՛, ճիշտ գուշակեցիք Նիկոլի Սահմանադրական հանրաքվեն ու համատարած հայտարարագրումը իբր բոյկոտող Մարուքյանի եղբայր Քրիստը, ով  ՀՀ ՏԶ հայաստանյան ծրագրի համակարգողն է: Ու հենց Գյումրիում, հենց նախընտրական փուլում, հենց հիմա՝ նա եվրածրագրերով կանգնեց Սարիկի կողքին:

Ի դեպ, այս ամենն ուշագրավ է նաեւ մեկ այլ համատեքստում, Էդմոն Մարուքյանը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» կեցվածք ընդունած՝ փորձում է տեղավորվել հակարեւմտյան դաշտում: Մեկ ազդարարում է, որ Թրամփը Զելենսկիին է նվաստացնում, մեկ արձանագրում, թե Եվրոպան խուճապի մեջ է, մինչդեռ արի ու տես, որ եղբայրը նույն այդ եվրոպացիների հետ ակտիվ ծրագրեր է իրականացնում: Արդյոք քաղաքական դաշտում ձեւավորվում է մի նոր «Սարոյան եղբայրներ», թերեւս դժվար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...