Փաշինյանը չի կարող բռնագանձել ապօրինի գույքը. կեղծիք է. մաս 3․ «Ժողովուրդ»

25 Փետրվարի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սոցհարթակներում Նիկոլ Փաշինյանի սկսած «հատիկ-հատիկ» օպերացիայով դեռ որեւէ գույք չի բռնագանձվել: Բոլոր դեպքերում գույքի սեփականատերը, տարատեսակ ճնշումներից ելնելով, իր սեփականությունը նվիրաբերել է պետությանը:

Իսկ ինչու է դժվար կամ անհնար բռնագանձման գործընթացը:

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է ԱԺ ՔՊ խմբակցության կողմից 2020 թվականի ապրիլի 16-ին, որը 2022 թվականի նոյեմբերի 23-ին ընդդիմադիր 2 խմբակցությունները բողոքարկեցին Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն ամիսներ շարունակ ուսումնասիրում էր դիմումը եւ վարույթ չէր ընդունում: Ի վերջո, կայացրեց աշխատակարգային որոշում՝ հարցեր ուղարկել ՀՀ դատախազությանը եւ մասնագիտական կարծիք ստանալու համար դիմել Վենետիկի հանձնաժողովին ու կասեցնել վարույթի քննությունը:

Դատախազությունը 2023-ին արդեն պատասխանել է ՍԴ հարցերին: Իսկ Վենետիկի հանձնաժողովը, որը հանդիսանում է Եվրոպական կոնվենցիայի եւ սահմանադրության համապատասխանության հարցերը որոշող կարեւորագույն օղակ, ՀՀ ՍԴ-ի դիմումի մասով տվել է մասնագիտական կարծիք, ըստ որի՝ օրենքը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, բայց բոլոր այն հիմքերը, հոդվածները, որոնց հիման վրա այսօր ՀՀ դատախազությունը բռնագանձումներ է տարածում, Վենետիկի հանձնաժողովը ճանաչել է Եվրոպական կոնվենցիային հակասող: Ավելին՝ կան նաեւ Եվրադատարանի հստակ նախադեպեր այս հարցի վերաբերյալ, որի մասին՝ հաջորդիվ:

Իսկ ինչու ՍԴ-ն չի կայացնում որոշում` շարունակելով կասեցված պահել վարույթի քննությունը. այն պարզ պատճառով, որ դատավորները գիտեն` օրենքը հակասահմանադրական է, եւ չեն կարող իրենց վրա պատասխանատվություն վերցնել օրենքը Սահմանադրությանը համապատասխան հռչակելու առումով՝ Վենետիկի հանձնաժողովի փաստացի բացասական կարծիքի առկայության պայմաններում։

ՀՀ Կառավարության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ ՍԴ-ն դիմել է Վենետիկի հանձնաժողով` ըստ էության հիմք ընդունելով դատավոր Վահե Գրիգորյանի երաշխիքները, որ Վենետիկը կտա դրական եզրակացություն: Բայց իշխանության ակնկալիքները չեն իրականացել, եւ նրանք հայտնվել են փաստի առջեւ: Մի կողմից, եթե շարունակեն բռնագանձումները, ապա այն կհակասի ԵԿ-ին, եւ 1-2 տարի հետո բոլոր այդ անձինք, ՄԻԵԴ-ին դիմելու եղանակով, մի քանի անգամ ավելի փոխհատուցումներ կստանան պետությունից, մյուս կողմից շարունակում են բռնագանձման հայցերով դատարաններ մտնել առանց ՍԴ որոշման, որովհետեւ այս գործընթացի վրա է հիմնված Նիկոլ Փաշինյանի կառավարման՝ «թալանածը հատիկ-հատիկ» հետ բերելու PR-ը: Եվ մինչ օրս չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...