«ՊԵԿ-ը կացին է ուզել ԱԺ-ից, ԱԺ-ն էլ կացին ա տվել, մտել ա կոնկրետ ոլորտ ու ասել՝ ինչ ուզում ես արա, ինձ հարկ պիտի բերես տաս։ Այդպիսի նախադեպեր եղել են, բայց եղել են խորհրդային տնտեսական համակարգում, ազատ շուկայական տնտեսակարգին դա որևէ կերպ առնչություն չունի։ Ավտոներկրման բիզնեսը Հայաստանից ուղղակի փախնում է, բառիս բուն իմաստով։ Տասնյակ գործարարներ իրենց բիզնեսը փոխադրել են հարևան Վրաստան։ Այնտեղ են անում էդ գործը, հարկեր են տալիս Վրաստանի պետությանը»,- այս մասին ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ասել է Թադևոս Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում