Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է. «Ուկրաինայի խնդրով բանակցություններն ապագա աշխարհակարգի սկզբունքների մասին են։
Ովքեր լինեն պայմանավորվող կողմերը, նրանք էլ կլինեն նոր «Անվտանգության խորհրդի» անդամներն ու երաշխավորները։
Եվրոպան դուրս է մնացել այդ բանակցություններից, այսինքն՝ ԵՄ գլխավոր երկրները դառնում են «սովորական» պետություններ։
Սա է պատճառը, որ խանգարում են խաղաղության բանակցության կնքմանը։ Ուկրաինացիները պետք է զոհվեն այնքան ժամանակ, մինչեւ ԵՄ-ին թույլ տան բանակցությունների սեղանի շուրջ նստել, որ ապագա աշխարհակարգի փայատեր դառնան։
Պարզ է, որ թեման ոչ ուկրաինացիներն են, ոչ մարդասիրությունը, ոչ զոհվող ուկրաինացիների իրավունքները։ Մեկ է՝ ցանկացած պարագայում Ուկրաինայի հաշվին են պայմանավորվելու։
Նույնը մեր «խաղաղության պայմանագրին» է վերաբերում, ուղղակի մեր հերթը դեռ չի հասել։
Խնդիրն այն է, թե մեր հաշվին ովքեր են միմյանց հետ պայմանավորվելու։ Առավել եւս, որ եւ Ուկրաինայում, եւ Հայաստանում իշխող կլոուններն արտաքին օրակարգեր են սպասարկում»։