Ողբերգական դեպք, մարդատար գնացքի ու «ՎԱԶ 21099» բախման հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր

Մրտ 5, 2025

Այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Բուրաստան գյուղի վարչական տարածքում բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքն ու «ՎԱԶ 21099» մակնիշի՝ ռուսական համարանիշներով ավտոմեքենան։

«Բախման հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են 2-ի մահը, իսկ վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայրում են գտնվում նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները։ Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են գնացքավարի, ավտոմեքենայի վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Նմանատիպ նյութեր

ՍԱՏՄ ղեկավարը ոչ միայն «sms» ստացավ, այլև նրան մեղադրանք է առաջադրվել. «Փաստ»

ՍԱՏՄ ղեկավարը ոչ միայն «sms» ստացավ, այլև նրան մեղադրանք է առաջադրվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռևս մարտի 27-ին մենք տեղեկացրել էինք, որ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիել յանը, որն այդ պաշտոնին է նշանակվել անցած տարվա նոյեմբերի 11ին, ինչպես նաև նրա հետ «եկած» թիմը, հատկապես ղեկավար կազմը, այսպես կոչված, «ճամպրուկային» տրամադրության մեջ են և...

Որտեղ է ուզում հայ ժողովրդին «գցել» հպարտների աճպարարը. Հովիկ Գրիգորյան

Որտեղ է ուզում հայ ժողովրդին «գցել» հպարտների աճպարարը. Հովիկ Գրիգորյան

«ԱՌԱՋ» Աջակենտրոն կուսակցության անդամ Հովիկ Գրիգորյանը գրել է. «Առավոտյան «հպարտ» քաղաքացիները ավետիս ստացան՝ 2025 թ. հունվար-ապրիլ ամիսներին հարկային եկամուտները պետական բյուջե ավելացել են 14.5 %ով, կամ 120 միլիարդ դրամով: Առաջին հայացքից, ինչ խոսք, էս թվերը «հպարտ»...

Բանակից ազատվելը «Ֆուտբոլի ճանապարհով» նորաձև է․ «Ժողովուրդ»

Բանակից ազատվելը «Ֆուտբոլի ճանապարհով» նորաձև է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար ահազանգում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կառավարության թեթև ձեռքով ֆուտբոլային կարիերա զարգացնելու համար շատերն են ազատվում ժամկետային զինծառայությունից։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած...

Գնում են հանդիպման, իսկ «պատերի տակ» թունդ քննադատում․ «Փաստ»

Գնում են հանդիպման, իսկ «պատերի տակ» թունդ քննադատում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Կրթվելը նորաձև է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում»: Մեր ունեցած տեղեկություններով, «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հերթական հանդիպումը տեղի է ունեցել...